Եսայու մարգարեության մեկնություն 2։12

Ա. Լոպուխին

Որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն։ (Սինոդական թարգ․) [12]
   

   Զորությունների Տիրոջ օրն Աստծո ահեղ դատաստանի օրն է (հմմտ. Հովել 1:15; 2:1 և շարունակությունը): «Զորությունների Տեր» անվանման մասին տե՛ս 1։9 համարը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) քանզի Զօրութիւնների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտաւանների վրայ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրայ, որոնք պիտի խոնարհուեն,
(Արարատ թարգ․) որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն,
(Գրաբար) Զի աւր Տեառն զաւրութեանց ի վերայ ամենայն հպարտից եւ ամբարտաւանից, եւ ի վերայ ամենայն բարձրացելոց եւ վերացելոց, եւ խոնարհեսցին: