Ա. Լոպուխին
Եվ նրանց երկիրը լցվեց արծաթով ու ոսկով, նրանց գանձերին թիվ չկար, նրանց երկիրը լցվեց երիվարներով, նրանց կառքերին թիվ չկար: (Սինոդական թարգ․) [7]
Պետության արտաքին շքեղությամբ տարված լինելը քննադատվել էր դեռևս Մովսեսի կողմից: Եվ Եսայի մարգարեն այստեղ հրեաներին մեղադրում է նրանում, որ նրանք գումարի համար պատրաստ էին ամեն ինչի՝ չմերժելով անգամ հարստահարման «իրավունքը» (հմմտ. Ովսե. 2:8):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանց երկիրը լցուեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիւ չկար. նրանց երկիրը լցուեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիւ չկար:
(Արարատ թարգ․) Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։
(Գրաբար) Լցաւ աշխարհ նոցա ոսկւով եւ արծաթով` եւ ոչ էր թիւ գանձուց նոցա: լցաւ երկիր նոցա երիվարաւք` եւ ոչ էր թիւ կառաց նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: