Եսայու մարգարեության մեկնություն 21։5

Ա. Լոպուխին

Պատրաստում են սեղանը, տարածում են սփռոցները, ուտում են, խմում են։ «Վե՛ր կացեք, իշխաննե՛ր, օծե՛ք վահանները»։ [5] (Սինոդական թարգ․)
   
   Երեկոյան, երբ բաբելոնյան արքաները ընթրեն, ահազանգի ձայն կլսվի։

   «Սփռոցները», այսինքն՝ գորգերը, որոնց վրա նստում էին ընթրողները։

   «Օծե՛ք վահանները»,ասել է թե՝ յուղե՛ք վահանները, որպեսզի կտրող և ծակող հարվածները վրիպեն։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր: Եկէ՜ք, իշխաննե՛ր, պատրաստեցէ՛ք ձեր վահանները,
(Արարատ թարգ․) Սեղան են պատրաստում, դետը հսկում է. ուտում են, խմում են։ Վե՛ր կացեք, ո՛վ իշխանավորներ, յուղեցե՛ք վահանները,
(Գրաբար) պատրաստեա սեղան, կեր արբ. արիք իշխանք պատրաստեցէք վահանս: