Եսայու մարգարեության մեկնություն 25։3

Ա. Լոպուխին

3-5․ Այդ պատճառով Քեզ կփառաբանեն ուժեղ ժողովուրդները, սարսափելի ազգերի քաղաքները Քեզանից վախենալու են։ [3] Քանի որ Դու ապաստան էիր աղքատի համար, ապաստան՝ չքավորի համար նրա նեղության մեջ, պաշտպան՝ փոթորկից, ստվեր՝ տապի ժամանակ, քանի որ բռնակալների կատաղի շնչառությունը նմանվում էր փոթորկի, որը փչում էր պարսպի վրա։ Դու ճնշեցիր թշնամիների խռովությունը, որը նման էր անջրդի վայրում այրող տապի։ Դու այդ տապը ճնշեցիր Քո ամպի հովանիով՝ վերջ դնելով բռնավորների զվարճություններին։ (Սինոդական թարգ․)
   
   Այդ պատճառով․․․»։ Չնայած իրենց համառությանը՝ հեթանոսներն իրենց քաղաքների կործանման հարցում չեն կարող չխոստովանել, որ դա Աստծո պատիժն է (հմմտ․ Ես․ 18:7

   «Փոթորիկ, որը փչում էր պարսպի վրա»։ Այսինքն՝ բռնապետերի և Եկեղեցու թշնամիների զայրութն ու ցասումը Եկեղեցուն նույնքան քիչ վնաս կպատճառի, որքան քիչ  վնաս որ քարե հաստ պատին կարող է հասցնել փոթորկի հողմը։

   «Նման էր անջրդի վայրում այրող տապի»։ Ջերմությունը կամ տապը չափազանց վնասակար է Արևելքի տափաստաններում ապրող ա՛յն մարդկանց համար, որոնք զրկված են զովացնող ջրից։ Այդ տապի հետ է համեմատվում Քրիստոսի Եկեղեցու թշնամիների ցասումը։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ,
(Արարատ թարգ․) Դրա համար քեզ պիտի պատվի հզոր ժողովուրդը, բռնավոր ազգերի քաղաքը պիտի վախենա քեզնից,
(Գրաբար) Վասն այսորիկ աւրհնեսցէ զքեզ ժողովուրդ աղքատ, եւ քաղաքք մարդկան զրկելոց աւրհնեսցեն զքեզ:շինեսցի: