Ա. Լոպուխին
Քանի որ դուք ասում եք. «Մենք մահվան հետ դաշինք և դժոխքի հետ համաձայնագիր ենք կնքել. երբ որ ամեն ինչ կործանող պատուհասը սկսվի, այն մեզ չի հասնի, որովհետև մենք սուտը մեզ համար ապաստարան դարձրեցինք, և խաբեությամբ կծածկենք մեզ»։ [15] (Սինոդական թարգ․)
Մարգարեն իր հակառակորդների շուրթերին դնում է խոսքեր, որոնք լի են պարծենկոտությամբ և hանդգնությամբ։
«Մահ և դժոխք» – այս արտահայտությունները խորհրդանշում են մահը և պետականության կործանումը։ Հրեաները ցանկանում են ասել, որ իրենց չի հետաքրքրում Հուդայական պետության ամբողջականությունը, որովհետև նրանք ընկերություն են անում դժոխքի և մահվան հետ։
«Ամեն ինչ կործանող պատուհաս»: Հավանաբար այն ժամանակ հրեաներն այդպես էին անվանում ասորեստանցիների թագավորին (հմմտ. 8:7 և այլն)։
«Սուտը և խաբեությունը», որոնց վրա հույս են դրել հրեա քաղաքական գործիչները, սովորական երևույթներ էին Արևելքի քաղաքական կյանքում։ Երբ որ ասորեստանցիների թագավորը նրանցից պատասխան կպահանջի հրեաների կողմից նախաձեռնված՝ ասորեստանցիների այն ժամանակվա թշնամիների՝ եգիպտացիների հետ դաշինք կնքելու մտադրության համար, հուդայական քաղաքական գործիչները կկարողանան ինչ-որ կերպ խաբել իրենց խիստ տիրակալին (հմմտ. Դ Թագ. 17։4, Եզեկ. 17։15 և այլն)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ եւ դաշինք կռեցինք մահուան հետ. եթէ փոթորկուող մրրիկ էլ բարձրանայ, մեզ վրայ չի գայ, քանզի սուտը մեզ համար յոյս դարձրինք, ուրեմն ստութեամբ էլ կը պաշտպանուենք»:
(Արարատ թարգ․) որովհետև դուք ասացիք. «Մենք ուխտ ենք արել մահվան հետ, դաշինք ենք կապել «մեռելների աշխարհի» հետ. երբ մոլեգին պատուհասն անցնի, մեզ չի հասնի, որովհետև մենք սուտը մեր պատսպարանը դարձրինք և խաբեության մեջ ենք թաքնված»։
(Գրաբար) Զի ասացէք` եդաք ուխտ ընդ դժոխս, եւ ընդ մահու դաշինս կռեցաք. մրրիկ փոթորկեալ եթէ յարիցէ` ոչ եկեսցէ ի վերայ մեր. զի եդաք սուտ զյոյսն մեր, եւ ստութեամբ ծածկեսցուք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: