Եսայու մարգարեության մեկնություն 28։3

Ա. Լոպուխին

3-4․ Ոտնակոխ է արվելու հարբած Եփրեմացիների հպարտության պսակը։ [3] Եվ նրա՝ գեղազարդ շքեղության համար նախատեսված թոռոմյալ ծաղկով, որը փարթամ հովտի գագաթին է, արվում է նույնը, ինչ որ լինում է վաղահաս թզի հետ, որը ով որ առաջինը տեսնում է, հենց այդ պահին վերցնում է ձեռքը և իսկույն կուլ է տալիս։ (Սինոդական թարգ․)
   
   «Թոռոմյալ ծաղիկ»: Ավելի ճիշտ կլինի ասել՝ «թառամող...», որովհետև Սամարիան այդ ժամանակ դեռևս գոյություն ուներ։

   «Թզի հետ հետ է լինում…»: Այս պտուղն առհասարակ առանձնանում է քաղցր համով, թարմացնում է բերանը և շատ օգտակար է առողջության համար, այդ պատճառով էլ, բնականաբար, յուրաքանչուրը ձգտում է առաջինը քաղել ժամանակից շուտ հասունացած թզենու պտուղը։ Հենց այդպիսի ագահությամբ էլ ասորեստանցիները ձգտում էին իրենց ձեռքն առնել շքեղ Սամարիան։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակը ոտքի կոխան պիտի լինի,
(Արարատ թարգ․) Ոտնակոխ է արվելու Եփրեմի հարբեցողների հպարտ պսակը։
(Գրաբար) Եւ կոխան լիցի պսակն հպարտութեան վարձկանացդ Եփրեմի: