Եսայու մարգարեության մեկնություն 43:9

Ա. Լոպուխին

«Թո՛ղ բոլոր ժողովուրդները ի մի հավաքվեն, և ազգերը թո՛ղ միավորվեն: Նրանցից ո՞վ կանխագուշակեց այդ բանը, թող հռչակեն ա՛յն, ինչը եղել է սկզբից: Թո՛ղ ներկայացնեն իրենց վկաներին ու արդարանան, որպեսզի հնարավոր լինի լսել ու ասել, թե՝ «ճշմարիտ է»: [9] (Սինոդական թարգ․)
   
   «Նրանցից ո՞վ կանխագուշակեց այդ բանը» - Ինչպես նշված հարցադրումը, այնպես էլ այս համարի ամբողջ բովանդակությունը լավագույնս հիշեցնում են 41-րդ գլխի 26-րդ համարը: Դրա բովանդակության առարկան Տիրոջ Ծառայի ի հայտ գալու, հրեականության մերժման ու հեթանոսության նորացման մասին խոսքն է: Եվ մարգարեն այստեղ հարց է տալիս, թե արդյոք հուդայականության կամ հեթանոսության ներկայացուցիչներից որևէ մեկը կարո՞ղ էր կանխագուշակել կամ մարգարեանալ այդ ամենի մասին զուտ բնական ճանապարհով: Բնականաբար՝ ոչ. նրանցից ոչ ոք ի վիճակի չեղավ ո՛չ նմանատիպ մարգարեությամբ հանդես գալու, ո՛չ էլ, առավել ևս, հաստատելու դրա ճշմարտացիությունը:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Թող բոլոր ազգերը հաւաքուեն միասին, թող նրանց իշխանները ժողովուեն, բայց ո՞վ կարող է պատմել այս, եւ կամ ո՞վ կարող է ձեզ ազդարարել այն, ինչ առաջ է կատարուել. թող բերեն իրենց վկաներին եւ արդարանան, թող լսեն եւ ասեն ճշմարտութիւնը:
(Արարատ թարգ․) Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։
(Գրաբար) ամենայն ազգք ժողովեցան ի միասին, եւ իշխանք ժողովեսցին ի նոցանէ: ո՞ պատմեսցէ զայս. եւ կամ որ ինչ ի սկզբանէն էր, ո՞ ազդ արասցէ ձեզ: ածցեն զվկայս իւրեանց` եւ արդարասցին. լուիցեն եւ ասասցեն զճշմարիտն: