Ա. Լոպուխին
«Նա փոշու հետևից է ընկնում, նրա խաբված սիրտը նրան մոլորության մեջ է գցել, ու նա չի կարողանում ազատել իր հոգին ու ասել. «Մի՞թե իմ աջ ձեռքում խաբեություն չէ»: [20] (Սինոդական թարգ․)
«Նրա խաբված սիրտը նրան մոլորության մեջ է գցել» - Սա շատ խորը, զուտ հոգեբանական դիտարկում է, որը հաստատում է, որ մարդկային մոլորությունների հիմնական աղբյուրը ոչ այնքան գիտակցությունն է, որքան անբարո զգացողություններն ու արատավոր կամքը, այսինքն՝ որպես հիմք է հանդիսանում ա՛յն, ինչը որ Սուրբգրային մտածելակերպի համաձայն վերագրվում է սրտի «շրջանակին», «քանի որ մարդու սրտից են բխում չար բաները՝ սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները» (Մատթ. 15:19, հմմտ. Հռոմ. 1:21 և այլ հատվածներ):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, եւ նրանք մոլորուած են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. դուք տեսնում էք, բայց չէք ասում, թէ՝ «Խաբէութիւն է մեր ձեռքերի մէջ»:
(Արարատ թարգ․) Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։
(Գրաբար) Գիտասջիր զի մոխիր է սիրտ նոցա, եւ մոլորեալ են. եւ ոչ ոք ի նոցանէ կարէ փրկել զանձինս նոցա: տեսէք եւ ոչ ասացէք` թէ խաբէութիւն է ի ձեռս ձեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: