Եսայու մարգարեության մեկնություն 44:4

Ա. Լոպուխին

«Ու պետք է աճեն խոտերի մեջ, ինչպես ուռենիները՝ ջրերի վտակների մոտ»: [4] (Սինոդական թարգ․)
   

   «Ու պետք է աճեն խոտերի մեջ, ինչպես ուռենիները՝ ջրերի վտակների մոտ»: Շարունակվում է խոսքն Իսրայելի այն նույն ընտրյալ սերունդների մասին, որոնք չեն խառնվելու ընդհանուրի հետ, այլ Աստվածային շնորհների օգնությամբ հոգեպես նույնքան զորավոր ու արագ աճ են գրանցելու, որքան ուռենին, որը  տնկված է հոսող ջրերի մոտ: Հետաքրքրական է նշել, որ ավելի ուշ շրջանի րաբբիական մեկնությունն այս մարգարեությունը վերագրում է ցրված իսրայելացիներին, ու այս հիմնավորմամբ էլ գետի մոտ աճող ուռենու ճյուղերը ներմուծել են «Լուլավա»-յի կազմի մեջ, որը Բաղարջակերաց տոնի հատուկ սրբազան արարողությունն է:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ:
(Արարատ թարգ․) Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։
(Գրաբար) Եւ զուարճասցին իբրեւ զխոտ ջրարբի,եւ որպէս զուռ ի մէջ ջրոց գնացից: