Ա. Լոպուխին
«Իրար հետ խորհրդակցելով՝ հայտարարե՛ք ու ասացե՛ք. «Ո՞վ է դա հռչակել հին ժամանակներից ու նախապես ասել դա»: Ո՞չ արդյոք Ես՝ Տերս, ու Ինձնից բացի ուրիշ Աստված չկա, ճշմարիտ և Փրկիչ Աստված չկա՝ բացի Ինձնից»: [21] (Սինոդական թարգ․)
« Ո՞վ է դա հռչակել հին ժամանակներից ու նախապես ասել դա»: Այս հարցը մեզ շատ լավ ծանոթ է դեռևս նախորդ համարներից (Ես․ 41:26, 43:9, 44:7): Նույնը կարելի է ասել նաև դրա պատասխանի մասին (Ես․ 41:4, 27, 42:21, 43:10-12, 44:6-8)։ Ակնհայտ է, որ այստեղ խոսքը կրկին, գլխավորապես, Կյուրոսին վերաբերող մարգարեության ապշեցուցիչ պարզության ու զարմանալի ճշգրտության մասին է, մարգարեություն, որը չէր կարող նրա ծննդյան օրվանից 150 տարիներ առաջ տրվել մեկ ուրիշի կողմից, բայց միայն՝ Ամենագետի ու Ամենակարողի: Բայց քանի որ Կյուրոսի մասին մարգարեությունն անմիջականորեն կապ ունի նաև հեթանոսների դարձին վերաբերող մարգարեության հետ, ապա չի բացառվում, որ այստեղ խոսքը նաև վերջիններիս մասին է:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տուեց. եւ այժմ էլ ասւում է ձեզ. «Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ»:
(Արարատ թարգ․) Հայտարարե՛ք և մոտեցրե՛ք, թող նրանք էլ միասին խորհուրդ անեն. այս բաների մասին ո՞վ է տեղեկացրել վաղուց. այն ժամանակվանից ո՞վ հայտարարեց դրանք. չէ՞ որ ես՝ Տերը. ինձնից բացի ուրիշ Աստված չկա, ճշմարիտ Աստված և Փրկիչ չկա ինձնից բացի։
(Գրաբար) Եթէ պատմեսցեն` աղէ մերձեսցին զի գիտասցեն ի միասին. ո՞ լսելի արար զայս ամենայն ի սկզբանէ. եւ յայսմհետէ պատմեցաւ ձեզ: Ես եմ Աստուած` եւ չիք այլ ոք բաց յինէն. արդար եւ փրկիչ, եւ չիք ոք բաց յինէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: