Եսայու մարգարեության մեկնություն 46:10

Ա. Լոպուխին

Ես ի սկզբանե հայտարարում եմ այն, ինչ լինելու է վերջում, և հնագույն ժամանակներից ի վեր հռչակում եմ այն, ինչը որ դեռ չի կատարվել․ Ես ասում եմ, որ Իմ խորհուրդը պիտի իրականանա, և այն ամենը, ինչ որ Ինձ հաճելի է, Ես կատարելու եմ։ [10] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 46:9
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են: Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ:
(Արարատ թարգ․) Ես սկզբից իմացնում եմ վախճանը և վաղուց՝ այն, որ դեռ չի կատարվել։ Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, և անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։
(Գրաբար) որ պատմիցէ յառաջագոյն զվերջինսն` մինչչեւ եղեալ իցեն, եւ միանգամայն կատարեսցին. եւ ասացի թէ ամենայն խորհուրդք իմ հաստատեսցին, եւ զամենայն զոր կամիմ արարից: