Եսայու մարգարեության մեկնություն 48:5

Ա. Լոպուխին

«Դրա համար Ես այդ իրադարձությունների մասին քեզ հայտնեցի շատ ավելի առաջ, քան այդ ամենը տեղի կունենար, և դրանց մասին լուր տվի քեզ, որպեսզի չասես, թե՝ «Իմ կուռքն արեց դա, և իմ ձուլածոյի ու իմ քանդակի հրամանով այդ ամենը տեղի ունեցավ»: [5] (Սինոդական թարգ․)
   
   «Դրա համար Ես այդ իրադարձությունների մասին քեզ հայտնեցի շատ ավելի առաջ․․․ որպեսզի չասես, թե՝ «Իմ կուռքն արեց դա․․․» - Այստեղ մարգարեն հստակորեն մատնացույց է անում Կյուրոսի և Բաբելոնի վերաբերյալ իր կողմից հայտարարված մարգարեությունների պատճառը․ դա, ակնհայտորեն, բնավ ոչ անհիմն այն մտավախությունն էր, որ Իսրայելը, ականատես լինելով նմանատիպ անսպասելի և մեծահռչակ իրադարձությունների կատարմանը, դրանց իրագործումը չվերագրի հեթանոսական աստվածների և նրանց կուռքերի օտար զորությունը (հմմտ․ Ես. 41:22-24, 44:9 և այլ տեղիներ): Այս ամենի հաստատումը մենք գտնում ենք նաև մեկ ուրիշ՝ ավելի ուշ շրջանի մարգարեի խոսքերում (Եզեկ. 20:30-31):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Քեզ պատմուեց մինչեւ այժմ կատարուածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տուի քեզ, որպէսզի երբեք չասես, թէ՝ «Դրանք իմ կուռքերը կատարեցին», չասես, թէ՝ «Քանդակուածները եւ ձուլածոյ կուռքերը պատմեցին ինձ»:
(Արարատ թարգ․) Դրա համար ես քեզ վաղուց հայտարարեցի այդ մասին, դեռ չեղած՝ իմացրի քեզ, որպեսզի չասես. “Իմ կուռքն է կատարել դրանք, իմ քանդակած ու ձուլած արձանն է հրամայել դա”։
(Գրաբար) պատմեցաւ քեզ առաջինն, եւ մինչչեւ հասեալ էր առ քեզ լսելի արարի քեզ: մի երբէք ասիցես թէ կուռքն իմ արարին, եւ մի ասիցես թէ դրաւշեալքն եւ ձուլածոյքն պատմեցին ինձ: