Ա. Լոպուխին
«Եվ Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և Իմ պողոտաները պիտի բարձրացվեն»։ [11] (Սինոդական թարգ․)
«Եվ Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և Իմ պողոտաները պիտի բարձրացվեն․․․Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և ծովի կողմից, իսկ մյուսները՝ Սինեացիների երկրից» - Ավարտելով Մեսիայի բարեբեր ու բազմաբեղուն սպասավորության մասին Իր խոսքը՝ Տերը մարգարեաբար բացահայտում է քրիստոնեական Եկեղեցու զարմանահրաշ և վեհաշուք բարգավաճման պատկերը, դեպի ուր տանող ուղին բոլոր ժողովուրդների համար կլինի «տարողունակ, բայց և փշոտ մի ճանապարհ», որով շարունակաբար կընթանան ժողովուրդների հոծ բազմություններն աշխարհի բոլոր ծայրերից։ Այս համարներում կիրառված «լեռներ»-ի և «ճանապարհներ»-ի մասին պատկերները համեմատելի են իրենց զուգահեռների հետ. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը․․․Ամեն ձոր թող բարձրանա, և ամեն սար ու բլուր թող իջնի․․․» (հմմտ․ Ես․ 40։3-4)։ «Եվ այնտեղ մի մեծ ճանապարհ է լինելու, և այդ ճանապարհով անցնող ուղին «սուրբ ուղի» է կոչվելու» (հմմտ․ Ես․ 35։8)։ Այստեղ պետք է հիշատակենք նաև Եսայի մարգարեի հայտնի մեսիական մարգարեությունը «Տիրոջ տան լեռան» մասին, որը կհայտնվի վերջին օրերին և կդրվի լեռների գլխին ու կբարձրանա բլուրներից վեր, և բոլոր ժողովուրդները կընթանան դեպի այն (Ես. 2:2-3 հմմտ. 56:7):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ եւ բոլոր շաւիղներս արօտների վերածեմ:
(Արարատ թարգ․) Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և իմ պողոտաները պիտի բարձրացվեն։
(Գրաբար) եւ եդից զամենայն լերինս ի ճանապարհ, եւ զամենայն շաւիղս յարաւտս նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: