Եսայու մարգարեության մեկնություն 55:7

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Սմբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ՝ եւ ողորմութիւն կը գտնի, մեր Աստծո՛ւ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրէնութիւններին:
   
   Ամբարիշտը թողնելու է իր ճանապարհը, և անօրեն մարդը՝ իր խորհուրդները։
    Ճանապարհը գործն է, իսկ խորհուրդները՝ մեղքերի արմատը. հարկ է արմատն ու նրանից ընձյուղված ամեն բան վերացնել: Դարձյալ, խրատում է գործով սրբել մարմինը, իսկ խորհրդով՝ հոգին: Որովհետև երբ իշխողը՝ հոգին առողջ լինի, այնժամ և նրանք, որոնք հոգու իշխանության տակ են՝ միտքը և խորհուրդները, առողջ կլինեն, ինչպես քաղաքի իշխանի ու նրա պաշտոնյաների պարագայում է, և սա ոչ միայն քաղաքի համար է ասված, այլ նաև՝ մեր խորհուրդների 2։
   

Ա. Լոպուխին

«Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրենը՝ իր խորհուրդները, ու վերադառնա դեպի Տերը, և Նա կողորմի նրան, ու դեպի մեր Աստված, որովհետև Նա բազումողորմ է»։ [7] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 55:6

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ՝ եւ ողորմութիւն կը գտնի, մեր Աստծո՛ւ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրէնութիւններին:
(Արարատ թարգ․) Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։
(Գրաբար) թողցէ ամպարիշտն զճանապարհս իւր, եւ այր անաւրէն զխորհուրդս իւր: եւ դարձցի առ Տէր եւ գտցէ զողորմութիւն. եւ առ Աստուած մեր` զի բազմապատիկ թողցէ զանաւրէնութիւնս ձեր: