Եսայու մարգարեության մեկնություն 55:6

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Փնտռեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք, կանչեցէ՛ք նրան. երբ նա ձեզ մօտենայ,
   
   Փնտրեցեք Տիրոջը, ու երբ գտնեք, կանչեցեք Նրան։
   Նախ այն նկատի ունի, որ փնտրելը, գտնելը և կանչելը ոչ միայն սոսկ ճանաչումն է նշանակում և ոչ էլ՝լոկ խոսքով կանչելը, այլ պարկեշտ ու արդար վարքով Աստծուն ճանաչելը, ըստ այն խոսքի, որ «ոչ ամեն մարդ, որ ինձ «Տեր, Տեր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կկատարի Իմ Հոր կամքը» (Մատթ. 7։21): Այսպիսով մարգարեն հրեաներին դարձյալ արթնացնում է ծուլությունից. «Փնտրեցեք Տիրոջը»,- ասում է, այսինքն՝ սպասեք Նրա աշխարհ գալուն, ու երբ տեսնեք մարմնով եկած՝ հավատացեք Նրան՝ կանչելով իբրև Աստծու (խոստովանելով իբրև Աստված): Եվ ովքեր ունկնդիր եղան այս հրամանին, գտան Քրիստոսին, ինչպես ասում էին նաև Անդրեաս ու Փիլիպպոս առաքյալները, թե՝ «գտանք Մեսիային» (Հովհ. 1։41), և թե՝ «Ում մասին որ գրեց Մովսեսը և մարգարեները՝ գտանք Հիսուսին Նազարեթից» (Հովհ. 1։45): Ու երբ գտան, ոչ միայն խոսքով կանչեցին, այլև ամեն ինչ թողեցին ու գնացին Նրա հետևից:
   

Ա. Լոպուխին

6-7․ «Փնտրե՛ք Տիրոջը, երբ կարելի է գտնել Նրան, կանչե՛ք Նրան, երբ Նա մոտ է»։ [6] «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրենը՝ իր խորհուրդները, ու վերադառնա դեպի Տերը, և Նա կողորմի նրան, ու դեպի մեր Աստված, որովհետև Նա բազումողորմ է»։ (Սինոդական թարգ․)
   
   Այս համարներն իրենց մեջ բովանդակում են ցուցումներ այն բոլոր պայմանների վերաբերյալ, որոնք պետք է կատարեն ամենքը, ովքեր կանչվել են նորկտակարանյան Եկեղեցի։ Նրանք պետք է «փնտրեն Աստծուն» և «կանչեն Նրան», հատկապես որ Նա մշտապես մոտ է մեզանից յուրաքանչյուրին, ով ջանասիրաբար փնտրում է Իրեն (հմմտ․ Գործք․ 17։27)։ Այնուհետև, և սա ամենից կարևորն է, նրանք, ովքեր փափագում են մուտք գործել Մեսիական թագավորություն, պետք է արմատապես փոխեն ոչ միայն իրենց կյանքի ու գործունեության բնույթը («Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը»), այլ նաև իրենց մտքերը (խորհուրդները) («իսկ անօրենը՝ իր խորհուրդները»)։ Դժվար չէ տեսնել, թե այս խոսքերն իրենց հիմնական մոտիվով որքան նման են նորկտակարանյան առաջին քարոզին՝ Տիրոջ Նախակարապետ Հովհաննես Մկրտչի խոսքերին «Ապաշխարեցե՛ք, քանի որ Երկնքի Արքայությունը մոտեցել է․․․ ապաշխարությանն արժանի պտո՛ւղ տվեք (հմմտ․ Մատթ․ 3։2, 8
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Փնտռեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք, կանչեցէ՛ք նրան. երբ նա ձեզ մօտենայ,
(Արարատ թարգ․) Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։
(Գրաբար) Խնդրեցէք զՏէր. եւ յորժամ գտանիցէք զնա, կարդացէք առ նա: եւ իբրեւ մերձեսցի առ ձեզ,