Ա. Լոպուխին
«Ես կբերեմ Իմ սուրբ լեռան վրա և նրանց կուրախացնեմ Իմ աղոթքի տանը. նրանց ողջակեզներն ու նրանց զոհերը ընդունելի կլինեն Իմ զոհասեղանի վրա, որովհետև Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։ [7] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 56:6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) նրանց կը տանեմ իմ սուրբ լեռը, կ՚ուրախացնեմ նրանց իմ աղօթքի Տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կը լինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի Տուն պիտի կոչուի»:
(Արարատ թարգ․) նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։
(Գրաբար) Տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ. եւ ուրախ արարից զնոսա ի տան աղաւթից իմոց: ողջակէզք նոցա եւ պատարագք նոցա ընդունելի եղիցին ի վերայ սեղանոյ իմոյ: զի տուն իմ տուն աղաւթից կոչեսցի ամենայն հեթանոսաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: