Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Քո դարաւոր աւերակները կը վերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կը լինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող:
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 58:7
Ա. Լոպուխին
«Եվ քո սերունդների կողմից կկառուցվեն հավիտենական անապատները․դու կվերականգնես շատ սերունդների հիմքերը, և քեզ պիտի կոչեն ավերակների վերականգնող, բնակչության ճանապարհները վերականգնող»։ [12] (Սինոդական թարգ․)
«Եվ քո սերունդների կողմից կկառուցվեն հավիտենական անապատները․․․ և քեզ պիտի կոչեն ․․․ բնակչության ճանապարհները վերականգնող…» - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եսայի մարգարեն «ծարաված անապատ» արտահայտության ներքո սովորաբար հասկանում էր հեթանոսական աշխարհը (Ես. 35։1, 55։1, 5, 61։4 և այլ տեղիներ)՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ նա այստեղ խոսում է հոգեպես վերականգնված Իսրայելի կրոնական առաքելության, մասնավորապես՝ նրա միջոցով հեթանոսներին նորկտակարանյան Եկեղեցու սահմաններից ներս կանչելու մասին։ Իսրայելի «սերունդներ» արտահայտության ներքո էլ, տվյալ պարագայում, պետք է հասկանալ ո՛չ թե մարմնավոր, այլ հոգևո՛ր սերունդներին, այսինքն՝ քրիստոնյաներին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Քո դարաւոր աւերակները կը վերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կը լինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող:
(Արարատ թարգ․) Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։
(Գրաբար) Եւ շինեսցին աւերակք քո յաւիտենից, եւ եղիցին հիմունք քո մշտնջենաւորք ազգաց յազգս. կանգնեսջիր եւ կոչեսջիր խրամակարկատ ցանգոյ. եւ զընդմիջնաշաւիղս նոցա դադարեցուսցես:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: