Ա. Լոպուխին
«Մենք դավաճանել ու ստել ենք Տիրոջ առջև, և հեռացել ենք մեր Աստծուց, զրպարտություն և ապստամբություն ենք խոսել, մեր սրտերում սուտ խոսքեր ենք հղացել և ծնել»։ [13] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 59:12
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ամբարիշտ դարձանք եւ ստեցինք Տիրոջ առաջ, յետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրաւութիւն խօսեցինք եւ ապստամբեցինք, մեր սրտերում անիրաւութեան խօսքեր յղացանք ու որոճացինք
(Արարատ թարգ․) Հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը, հրաժարվել ենք մեր Աստծուն հետևելուց, հարստահարություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում սուտ խոսքեր հղացել։
(Գրաբար) Ամպարշտեցաք եւ ստեցաք Տեառն, եւ դարձաք յետս յԱստուծոյ մերմէ: խաւսեցաք զանիրաւութիւն` եւ հեստեցաք: յղացաք` եւ որոճացաք ի սիրտս մեր զբանս անիրաւութեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: