Ա. Լոպուխին
Եվ նրանք ձայնակցում էին իրար և ասում. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է Նրա փառքով»: (Սինոդական թարգ․) [3]
«Եվ ձայնակցում էին…»․ հավանաբար սերովբեները բաժանված էին երկու դասերի և «երգչախմբերի», որոնք հերթականությամբ փառաբանում էին Աստծուն:
«Սուրբ է», այսինքն՝ զերծ է բոլոր մեղքերից, ամեն տեսակի անկատարելությունից: Խոսքի զորությունը հատկանշելու նպատակով այս որակավորումը կրկնվում է երեք անգամ, նման այն բանին, որ, օրինակ, Եզեկիելի խոսքերում էլ երիցս կրկնվում է «կործանել» բառը (Եզ. 21:27 հմմտ. Եր. 7։4): Սակայն բացի այս մեկնությունից՝ «սուրբ» բառի եռակի կրկնությունն ունի նաև այլ, վաղ շրջանից ի վեր ընդունված հիմնավորում, համաձայն որի սերովբեներն այստեղ հատկանշում էին Սուրբ Երրորդության խորհուրդը (սուրբ Եփրեմ Ասորի, Հերոնիմոս Երանելի):
Հենց Եսայի մարգարեի գրքում է այն տեղին, որն ապացուցում է նրան ժամանակակից հինկտակարանյան Եկեղեցու ունեցած հավատքը Աստվածության երեք դեմքերի հանդեպ։ Դա 63-րդ գլխի 9-րդ համարն է և իր շարունակությունը, որտեղ ի մասնավորի հիշատակվում է Աստծո, այն Հրեշտակի մասին, որը Նրա «դեմքն» է կամ էլ Աստծո Որդու մասին, և առանձնակիորեն հիշատակվում է Սուրբ Հոգու մասին: Այստեղից հետևում է, որ «սուրբ» բառի եռակի կրկնությամբ Եսային կարող էր մատնացույց անել այդ մեծագույն Խորհուրդը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»:
(Արարատ թարգ․) Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
(Գրաբար) Աղաղակէի՛ն մի առ մի՝ և ասէին. Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ. Տէր զօրութեանց՝ լի՛ է ամենայն երկիր փառօք նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: