Ա. Լոպուխին
«Քանզի այն ժողովուրդներն ու թագավորությունները, որոնք չեն ցանկանա քեզ ծառայել, պիտի կործանվեն, և այդպիսի ժողովուրդներն ամբողջովին պիտի ոչնչանան»։ [12] (Սինոդական թարգ․)
«Քանզի այն ժողովուրդներն ու թագավորությունները, որոնք չեն ցանկանա քեզ ծառայել, պիտի կործանվեն…ամբողջովին պիտի ոչնչանան» - Ահա՛ նոր, հոգևոր Իսրայելի հանդեպ աստվածային առանձնահատուկ հովանավորության և բարեհաճության ամենազորավոր արտահայտություններից մեկը, որը ոչ մեկ անգամ է հանդիպում ինչպես Եսայի մարգարեի, այնպես էլ մյուս մարգարեների շարադրանքում (Ես․ 45։25, Երեմ․ 12։17, Միք․ 5։14 և այլ տեղիներ)։ Պատմական, մարմնեղեն Իսրայելն այս մարգարեությունը ոչ ճշմարիտ ընկալմամբ էր վերագրում էր իրեն և դրա վրա էր հիմնում երկրի վրա Մեսիայի համաշխարհային թագավորության մասին իր թյուր երազանքը։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու,կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն:
(Արարատ թարգ․) Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։
(Գրաբար) Զի ազգք եւ թագաւորք որ քեզ ոչ ծառայիցեն` կորիցեն, եւ ազգքն աւերելով աւերեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: