Եսայու մարգարեության մեկնություն 62:3

Ա. Լոպուխին

«Ու Տիրոջ փառքի պսակն ես լինելու Տիրոջ ձեռքում և լինելու ես արքայական թագ քո Աստծո ձեռքերում»: [3] (Սինոդական թարգ․)
   
   «Ու Տիրոջ փառքի պսակն ես լինելու… և արքայական թագ…» - Ինչպես փառքի պսակը, որը զարդարում էր Օլիմպիական խաղերում հաղթանակ տանողի գլուխը, այնպես էլ թանկարժեք թագը, որը զարդարում է թագավորի գլուխը, այս ամենը արտահայտիչ պատկերներ են առավել վառ և զորեղ պատկերացում կազմելու համար ա՛յն բարձր պատվի վերաբերյալ, որով Տերը փառավորելու է Իր կողմից հաստատված նորահիմն Եկեղեցին (հմմտ. Ես. 60:21, 61:3):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ:
(Արարատ թարգ․) Դու շքեղության պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծու ափի մեջ։
(Գրաբար) Եւ եղիցես պսակ վայելչութեան 'ի ձեռին Տեառն, և թա՛գ արքայութեան 'ի ձեռին Աստուծոյ քո.