Ա. Լոպուխին
«Քո սրբարանի ժողովուրդը կարճ ժամանակ տիրեց նրան. մեր թշնամիները ոտնակոխ արին Քո սուրբ տաճարը»: [18] (Սինոդական թարգ․)
«Քո սրբարանի ժողովուրդը կարճ ժամանակ տիրեց նրան»: Իսրայելի ժողովրդի «ժառանգություն» կամ «կալվածք» ասելով՝ ամենից շուտ պետք է հասկանալ Ավետյաց երկիրը, այսինքն Պաղեստին երկիրը, որտեղ հրեաները համեմատաբար եղել են եթե ոչ լիիրավ տերեր, ապա գոնե քաղաքականապես անկախ։ Այնուհետև նրանք աստիճանաբար ձեռքից ձեռք անցան՝ ասորա-բաբելացիներից՝ մարերին ու պարսիկներին, հույներին և հռոմեացիներին: Իսկ «սուրբ տաճար» ասելով, որն ավիրվեց թշնամիների կողմից, պետք է հասկանալ Հին Կտակարանի երկու անգամ ավերված և պղծված տաճարը (Ewald, Orelli, Duhm և ուրիշներ):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել: Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը:
(Արարատ թարգ․) Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։
(Գրաբար) գուցէ ոչ ժառանգիցեմք զլեառն սրբութեան քոյ: Հակառակորդք մեր նեղեցին զմեզ` եւ կոխեցին զսրբութիւն քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: