Ա. Լոպուխին
6-7․ «Ահա թե ինչ է գրված Իմ առջև. «Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, նրանց ծոցում պիտի հատուցեմ»: [6] «Ձեր անօրենությունները, - ասում է Տերը, - ձեր հայրերի անօրենությունների հետ միասին, որոնք խունկ էին ծխում լեռների վրա ու բլուրների վրա նախատում էին Ինձ, և Ես նրանց նախկին արարքների համար վարձահատույց կլինեմ իրենց ծոցում»: (Սինոդական թարգ․)
«Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, նրանց ծոցում պիտի հատուցեմ…և Ես նրանց նախկին արարքների համար վարձահատույց կլինեմ իրենց ծոցում» - «Մենք գիտենք մեկին, Ով ասում է. «Իմն է վրեժխնդրությունը, և Ես կհատուցեմ»՝ հինկտակարանյան այս հայտնի արտահայտությունը մեկնաբանում է Պողոս առաքյալն իր երկու նամակներում (Եբր. 10:30 ու Հռոմ. 12:19, հմմտ. Բ Օր. 32:35, Ես. 49:4, 62:11, Երեմ. 16:18, Հայտ. 22:12 և այլ տեղիներ): «Չափելը» կամ «որոշակի չափով փոխհատուցելը» մինչև ծոցը կամ հոգու խորքերը, նույնպես աստվածաշնչային ոգուն բնորոշ արտահայտություններ են (Սաղմ. 78:12, Երեմ. 32:18): Այդ պատկերը վերցված է Արևելքի հնագույն բնակիչներին հատուկ, հացահատիկը հավաքելու պարզունակ սովորությունից: Այս խոսքերի բարոյական իմաստը հայտնի է ու բացահայտվում է անձամբ Տիրոջ կողմից՝ «Լեռան քարոզ»-ի ժամանակ. «Ինչ չափով որ չափեք, այդ չափով էլ պետք է չափվի ձեզ համար» (Մատթ. 7:2): Կոնկրետ այս պարագայում սույն խոսքերն ունեն այն իմաստը, որ Տերն իսրայելական ժողովրդի նկատմամբ ոչ մի անարդարություն չի գործում, երբ որ այժմ պատժում է նրան. այդպիսով Նա ընդամենը արժանավորապես հատուցում է Իսրայելին այն ամենի համար, ինչը վերջինս գործել է Տիրոջ դեմ իր կյանքի անցյալ և ներկա ողջ պատմության ընթացքում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ահա իմ առջեւ գրուած է. «Չեմ լռելու, մինչեւ որ չհատուցեմ նրանց մեղքերը՝ վերադարձնելով իրենց ծոցը:
(Արարատ թարգ․) Ահա գրված է իմ առջև. «Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, այո՛, նրանց ծոցում պիտի հատուցեմ
(Գրաբար) Ահաւասիկ գրեալ է առաջի իմ. ոչ լռեցից` մինչչեւ հատուցից ի ծոցս նոցա

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: