Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, - ասում է Տէր Աստուածը:
Ամսից ամիս և շաբաթից շաբաթ։
Հանապազօրյա տոների մասին է ասում, որոնք կատարում էին ետդարձից հետո 3, որովհետև քանի դեռ գերության մեջ էին, չէին կարող տոնախմբել այդ օրերը, համաձայն այս խոսքի. «Մենք ինչպե՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում» (Սաղմ. 136։4): Իսկ «յուրաքանչյուր անձ» ասելը բազմությունն է նշանակում:
Ա. Լոպուխին
«Այն ժամանակ ամսեամիս և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա Իմ առաջ երկրպագելու»,- ասում է Տերը»: [23] (Սինոդական թարգ․)
«Այն ժամանակ ամսեամիս և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա Իմ առաջ» - Մարգարեի այս խոսքերում կարելի է, կարծես թե, անմիջական պատասխան տեսնել՝ հասցեագրված հրեաների ողբին Երուսաղեմի կործանման ու ծիսակատարությունների բռնի դադարեցման վերաբերությամբ (1-2-րդ համարներ): Իրերի նոր դրության պարագայում, որը պիտի հաստատվի քրիստոնեական Եկեղեցում, առաջ է գալու նաև անխափան աստվածապաշտության հնարավորությունը (Ես․ 60:6, Զաք. 14:16): Որպես աստվածապաշտական այդ ծառայության հավիտենականության և շարունակականության ցուցիչներ այստեղ դիտարկվում են հինկտակարանյան համակարգի երկու ամենակայուն և բնորոշ օրինակները՝ «ամսեամիս և շաբաթից շաբաթ», այսինքն՝ աստվածապաշտությունը տեղի է ունենալու կանոնավոր կարգով: Սակայն սրա հետ մեկտեղ այստեղ արտահայտիչ կերպով ներկայացվում են նաև նորկտակարանյան աստվածապաշտության տարբերությունները՝ համեմատած հինկտակարանյան պաշտամունքի հետ. այստեղ թույլատրվում է, որ «ամեն մարմին» (ասել է թե՝ ցանկացած մեկը) մոտենա և ակտիվորեն մասնակցի այդ պաշտամունքին, այլ ոչ թե դա կարողանան անել միայն հրեաները, ինչպես որ Հին Կտակարանում էր այդպես:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, - ասում է Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-
(Գրաբար) Եւ եղիցի ամիս յամսոյ` եւ շաբաթ ի շաբաթէ, եկեսցէ ամենայն մարմին երկիր պագանել առաջի իմ յԵրուսաղէմ` ասէ Տէր Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: