Եսայու մարգարեության մեկնություն 66:8

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկների։
   
   Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի մի ամբողջ ազգ։

   Որովհետև գերիները վերադառնում են չորս կողմերից ու ծնվում են մեկ օրում, այսինքն՝ քաղաքը լցվում է կարճ օրերի ընթացքում:

   Որովհետև Սիոնը երկունքի ցավով բռնվեց ու ծնեց իր մանուկներին։

   Այսինքն՝ հանկարծակի ավեր եղավ ու Սիոնը լցվեց զորքով: Բայց սա հիրավի պատշաճում է նոր Սիոնին, որը բոլոր ազգերի մեջ Աստծո որդիներ ծնեց:
   

Ա. Լոպուխին

«Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել: Մի՞թե երկիրը մեկ օրում է ստեղծվում: Մի՞թե մի ժողովուրդ միանգամից է ծնվում, ինչպես Սիոնը, որը հազիվ սկսել էր տանջվել երկունքի ցավերով, երբ ծնեց իր որդիներին»: [8] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 66:7

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկների:
(Արարատ թարգ․) Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։
(Գրաբար) Ո՞լուաւ, ո՞ետես այսպիսի ինչ. եթէ երկնեաց երկիր ի միում աւուր, եւ ծնաւ ազգ մի ողջոյն միանգամայն. զի երկնեաց Սիովն, եւ ծնաւ զմանկունս իւր: