Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Ասում են, թէ երբեք չար բան չեն խօսում. բայց չէ՞ որ ինչ խօսում է այդ ժողովուրդը՝ չարութիւն է: Մի՛ սարսափէք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի՛ անհանգստացէք:
Նրանց ահից մի՛ երկնչեք.
Մի՛ վախեցեք դուք նրանցից, ովքեր պատվիրեցին չխոսել Քրիստոսի անունով, այլ երկյուղե՛ք Տիրոջից, և Տեր Քրիստոսին սուրբ ու փառավոր հռչակեք: Դարձյալ, ի Քրիստոս հավատացյալներից ոմանք վախենում էին օրենքից ու պահում էին նաև թլփատությունն ու օրենքը: Նրանց ասում է, թե մի՛ երկյուղեք օրենքից, այլ՝ Քրիստոսից, և ձեր հոգիներում Նրա՛ն սուրբ և փառավոր հռչակեք, ու ո՛չ թե օրենքը: Նրա՛ն հուսանք մեղքերից սրբվելու և փրկվելու համար, ու ո՛չ թե օրենքին, որը չի կարող փրկել, քանզի օրենքի լրումը Քրիստոս է (հմմտ.Հռոմ. 13։10):
Ա. Լոպուխին
«Դավադրություն» մի՛ կոչեք այն ամենը, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք: (Սինոդական թարգ․) [12]
Տերը մարգարեին և դեռևս նրա պատգամները լսելու կարողություն ունեցող հրեաներին սովորեցնում է, որ փոքր-ինչ անգամ լուրջ չընդունեն Սիրիայի և Իսրայելի թագավորների՝ Դավթական արքայատոհմի դեմ կազմակերպած դավադրությունը (Բ Մնաց. 23:13) 2:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Ասում են, թէ երբեք չար բան չեն խօսում. բայց չէ՞ որ ինչ խօսում է այդ ժողովուրդը՝ չարութիւն է: Մի՛ սարսափէք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի՛ անհանգստացէք:
(Արարատ թարգ․) «Դավադրություն մի՛ ասացեք այն ամենին, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք դրանից»։
(Գրաբար) թէ ոչ երբէք խաւսիցին խստութիւն: զի ամենայն զոր ինչ խաւսի ժողովուրդդ այդ` խստութիւն է: եւ յերկիւղէ նոցա մի երկնչիցիք, եւ մի խռովիջիք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: