Ա․ Լոպուխին
Եվ այդ տեղի անունը դրեցին Ցանկության գերեզմանները [եբր. Կիվռոտ− Հատտաավա], քանի որ այնտեղ թաղվեցին ոչ ժուժկալ ժողովրդին: (Սինոդական թարգ․)[3]
Կիվռոտ−Հատտավայի և Ասերովթի բանակատեղիները Սինայի հյուսիս−արևելքում են:
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ հրեական բանակատեղիներն այժմ հայտնի տեղանքների հետ նույնացնող աշխարհագրական ենթադրությունների մեծ մասը ոչ այլ ինչ է, քան միայն ենթադրություններ: Հայտնի է միայն հրեաների շարժման հիմնական ուղին: Եգիպտական Ռամզես հավաքատեղիից հրեաները շարժվում են դեպի արևելք՝ դեպի Սուեզի ծովածոցի հյուսիսային ծայրամասերը, որտեղ էլ տեղի է ունենում հայտնի «Կարմիր ծովով անցումը»: Ծովից դուրս գալով և Սինայի թերակղզի մտնելով՝ նրանք, մշտապես թերակղզու հարավային ծովափին մոտ մնալով, շարժվում են դեպի հարավ՝ Սինայական լեռների ուղղությամբ: Սինայական լեռների մոտակայքից շարժվում են հյուսիս−արևելք՝ դեպի Ակաբի ծովածոցի հյուսիսային կողմերը: Այստեղից՝ հյուսիս՝ դեպի Քանանի հարավային սահմանները (Կադես−Բառնեա): Հայտնի քառասնամյա անապատային դեգերումների դատապարտումից հետո կրկին վերադառնում են Սինայական թերակղզի, նորից այցելում են Կադես−Բառնեա, շրջանցում են Ավետյաց երկիրը հարավարևելյան կողմից, զբաղեցնում են Անդրհորդանանի արևելյան հատվածը, որի մոտ էլ Երիքովն էր: Այս ամենից հետո զբաղեցնում են Քանանը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այդ վայրը կոչուեց Ցանկութեան գերեզմաններ, որովհետեւ այնտեղ թաղեցին բազում անկուշտ մարդկանց: Ցանկութեան գերեզմաններից ժողովուրդը ճանապարհ ընկաւ դէպի Ասերոթ:
(Արարատ թարգ․ 34-35) Այդ վայրը կոչվեց Կիբրոթ-Հաթթավա, որովհետև այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։ Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և կանգ առավ Ասերոթի մեջ։
(Գրաբար) Եւ կոչեցաւ անուն տեղւոյն այնորիկ Գերեզմանք Ցանկութեան. զի անդ թաղեցին զժողովուրդն ցանկացող: Եւ ի Գերեզմանացն Ցանկութեան չուեցին ժողովուրդն յԱսերովթ: եւ եկն ժողովուրդն յԱսերովթ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: