Ա․ Լոպուխին
Եվ գնացին նրանք, և հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչը Րոոբ՝ Եմաթի մուտքը: (Սինոդական թարգ․)[22]
«Սին անապատից» (հայերենում՝ «Սինայի անապատից» է)։ Սին (Ցին) անապատը, որի մասին խոսվում է այս համարում, չպետք է շփոթել Սինայական թերակղզու արևմտյան ափին (Ելք. 16) գտնվող Սինայի անապատի հետ: Սին (Ցին) անապատը Փառան անապատի հյուսիսարևելյան մասն է: Փառան անապատի մասին ընթերցի՛ր Թվոց 10:12−րդ համարի մեկնաբանությունը:
Րոոբը (Հեսու. 19:28, Դատ. 1:31) Սիդոնից ոչ հեռու՝ Ասերի ցեղին պատկանող տարածքում գտնվող մի վայր է: «Եմաթ»−ը Լիբանանի և Անդրլիբանանի փոքրիկ լեռնաճյուղերի միջև գտնվող հարթավայր է և լեռնանցք․ այն ընկած է Եմաթ քաղաքից հարավ՝ Քելե−Սիրիայի տարածքում՝ Օրոնտես գետի ափին:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրանք գնացին ու հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչեւ Րոոբ՝ Եփրաթի մուտքը:
(Արարատ թարգ․) Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։
(Գրաբար) Եւ ելեալ լրտեսեցին զերկիրն յանապատին Սինաէ մինչչեւ ցՐոովբ, ի մուտս Եժրաթա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: