Ա․ Լոպուխին
«Երկիրը թող բաժանվի վիճակ գցելով՝ ըստ անունների, ըստ իրենց նահապետների ցեղերի թող բաժին ստանան»: (Սինոդական թարգ․)[55]
Վիճակահանությունը պետք է ցույց տար այն տարածքը, որտեղ պետք է բնակվեին ցեղերը: Տարածքի չափը պետք է որոշվեր ըստ ցեղերի կազմում եղած մարդկանց քանակի ( 54, 55 համարներ):
--------------------------------
[55](Էջմիածին թարգ․) Երկիրը թող բաժանուի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետների ցեղերի թող բաժին ստանան:
(Արարատ թարգ․) Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։
(Գրաբար) Վիճակաւք ժառանգեսցի երկիրն, ըստ անուանց, ըստ ցեղից նահապետաց իւրեանց ժառանգեսցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: