Թվոց գրքի մեկնություն 26։64

Ա․ Լոպուխին

64-65․ Սրանց մեջ չկար իսրայելացիներից որևէ մարդ, որ հաշվառման ենթարկված չլիներ Սինայի անապատում Մովսեսի և Ահարոնի կողմից, [64] քանի որ Տերը նրանց մասին ասել էր, թե. «Անապատում իսպառ պետք է մեռնեն» Եվ, իսկապես, նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից: (Սինոդական թարգ․)

   

   Ըստ Երկրորդ օրինաց գրքի (Բ Օր. 2:14)՝ նշված իրավիճակը սկսեց պարզվել Զարեդի հովտից դուրս գալուց հետո (Թվ. 21:12):
--------------------------------
[64](Էջմիածին թարգ․) Սրանց մէջ չկար իսրայէլացիներից որեւէ մարդ, որ հաշուառման ենթարկուած չլինէր Սինայի անապատում Մովսէսի եւ Ահարոնի կողմից,
(Արարատ թարգ․) Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում.
(Գրաբար) Եւ ընդ նոսա մի այր ոչ գոյր յանցելոցն ի հանդիսի ի Մովսեսէ եւ յԱհարովնէ` որ արարին հանդէս որդւոցն Իսրայէղի յանապատին Սինա: