Ա․ Լոպուխին
53-54․ Կոչնչացնեք երկրի բնակիչներին և կբնակվեք այնտեղ, որովհետև նրանց երկիրը ձեզ եմ տալու իբրև սեփականություն: [53] Ըստ ձեր ցեղերի անդամների թվաքանակի, կբաժանեք այդ երկիրը. բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին` փոքր բաժին: Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ կհասնի նրան: Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետության ցեղերի: (Սինոդական թարգ․)
Այս համարների վերաբերյալ ընթերցի՛ր Թվոց 26:54−56 համարների մեկնաբանությունը:
--------------------------------
[53](Էջմիածին թարգ․) Կ՚ոչնչացնէք երկրի բնակիչներին եւ կը բնակուէք այնտեղ, որովհետեւ նրանց երկիրը ձեզ եմ տալու իբրեւ սեփականութիւն:
(Արարատ թարգ․) Այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ և կբնակվեք այնտեղ, որովհետև այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։
(Գրաբար) Եւ կորուսջիք զբնակիչս երկրին, եւ բնակեսջիք ի նմա. զի ձեզ ետու զերկիրն նոցա ի վիճակ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: