Ա. Լոպուխին
Ապա ամուսինն իր կնոջը թող բերի քահանայի մոտ և նրա համար մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր մատուցի։ Դրա վրա յուղ չթափի, կնդրուկ չպետք է դնել, որովհետև դա խանդի ընծայաբերում է, հիշատակի ընծայաբերում, մեղքը հիշեցնող ընծայաբերում։ (Սինոդական թարգ․)[15]
Ըստ Թ. Կյուրացու մեկնաբանության՝ զոհը զրկված էր յուղից և կնդրուկից, քանի որ տվյալ զոհաբերության համար պատճառ դարձած մեղքը զրկված էր անուշաբուրությունից և ճշմարտության լույսից:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) ապա երկու դէպքում էլ ամուսինն իր կնոջը թող բերի քահանայի մօտ եւ նրա համար մէկ տասներորդ գրիւ գարու ալիւր մատուցի: Դրա վրայ իւղ չպէտք է ածել, կնդրուկ չպէտք է դնել, որովհետեւ դա խանդի ընծայաբերում է, յիշատակի ընծայաբերում, մեղքը յիշեցնող ընծայաբերում:
(Արարատ թարգ․) ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։
(Գրաբար) Ածցէ այրն զկինն իւր առ քահանայն` եւ մատուսցէ վասն նորա պատարագ, զտասանորդ գրուին ալեւր գարեղէն, եւ եւղ` մի արկցէ ի նմա, եւ կնդրուկ` մի դիցէ ի վերայ նորա. զի զոհ նախանձաւորութեան է: զոհ յիշատակի, զոհ յիշատակելոյ զմեղս,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: