Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Նրա ձիերը հովազներից արագընթաց են և երեկոյան գայլերից՝ ավելի կատաղի։ Նրա հեծելազորն արշավում է տարբեր կողմեր. նրա ձիավորները գալիս են հեռվից և թռչում են ինչպես արծիվը, որ նետվում է որսի վրա։ (Սինոդական թարգ․)[8]
Տե՛ս Ամբակումի մարգարեության մեկնություն գլուխ 1:5
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ընձառիւծներից առաւել արագ կը վազեն նրանց ձիերը. աւելի արագ, քան արաբական գայլերը, նրանց զինեալները կ՚ասպատակեն, կը գան հեռուներից եւ կը սլանան, ինչպէս արծիւն է հաճոյքով սլանում դէպի կերակուրը:
(Արարատ թարգ․) Նրա ձիերն ինձերից ավելի արագաշարժ են և ավելի կատաղի, քան երեկոյան գայլերը։ Նրա ձիավորներն արշավում են և նրա ձիավորները գալիս են հեռվից. նրանք թռչում են ինչպես արծիվը, որ սուրում են ուտելու։
(Գրաբար) Վազեսցեն առաւել քան զինծս երիվարք նոցա. երագունք քան զգայլս արաբացւոց. ասպատակեսցեն սպառազէնք նորա, եւ դիմեսցեն ի հեռաստանէ, եւ սլասցին իբրեւ զարծուիս յաւժարութեամբ ի վերայ կերակրոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: