Ա. Պ. Լոպուխին (†1904)
16-17․ Ուստի այսպես է ասում Զորությունների Ամենակալ Տեր Աստվածը. «Բոլոր հրապարակներում լացի ձայն կլսվի, և բոլոր ճանապրհներին կաղաղակեն՝ ավ՜աղ, ավա՜ղ, հողագործին սգալու պիտի կանչեն, իսկ եղերերգուներին՝ ողբալու»: [16] «Խաղողի բոլոր այգիներում ողբ կլինի, քանի որ Ես պիտի անցնեմ քո միջով»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)
Միայն խրատների միջոցով ժողովրդին դեպի բարին ուղղորդելու հույս չունենալով՝ մարգարեն նաև սպառնալիք է ավելացնում: Նա հայտարարում է այնպիսի ժամանակի գալստյան մասին, որի ընթացքում համընդհանուր լաց է լինելու։ Այս լացի պատճառները բացատրելու համար մարգարեն Տիրոջ անունից ասում է. «Քանի որ Ես պիտի անցնեմ քո միջով» (17−րդ համար): Ելք 12։12−30 համարներից վերցված պատկերի միջոցով մարգարեն ցանկանում է ժողովրդին հիշեցնել Եգիպտոսին պատուհասած տասներորդ պատժի մասին: Հետևաբար, ըստ մարգարեի, համընդհանուր լացը լինելու է մեծաթիվ մահացածների պատճառով։ Մարդիկ մահանալու են ևʹ հիվանդությունների, ևʹ պատերազմների պատճառով:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը.«Բոլոր հրապարակներում կոծ կը լինի եւ բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ կ՚ասուի.
(Արարատ թարգ․) Ուստի Տերը՝ Զորքերի Տեր Աստվածը, այսպես է ասում. «Բոլոր հրապարակներում ողբ պիտի լինի, և բոլոր փողոցներում վա՜յ, վա՜յ պիտի ասեն և հողագործին սգի պիտի կանչեն և եղերերգուներին՝ ողբի։
(Գրաբար) Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Աստուած ամենակալ. Յամենայն հրապարակս կո՛ծ, և յամենայն ճանապարհս ասասցի վա՛յ վա՛յ. կոչեսցի մշակ ի սուգ և ի կոծ և ի ձայնարկուս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: