Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Դուք, որ աղետի օրը հեռու եք համարում, և մոտեցնում եք բռնության հաղթանակը», (Սինոդական թարգ․)[3]
3−6−րդ համարները ներկայացնում են 1−ին համարում արտահայտված ընդհանուր գաղափարի բացահայտումը, և մանրամասն նկարագրում են սամարացի իշխանների շքեղ ապրելակերպը: «Դուք, որ աղետի օրը հեռու եք համարում». եբրայերենում «hamenaddim lejom ra», այսինքն՝ «աղետի օրը հեռացնողներ»: Յոթանասնիցը եբրայերեն «hamenaddim» («niddah» արմատից) արտահայտությունը, հավանաբար, ընթերցել է որպես «harrawnaderim» և թարգմանել է որպես «ἐρχόμενοι» (Александрийский кодекс, Сирогекзаплы, 26), որն էլ հետագայում փոխարինվել է ercomenoi արտահայտությամբ։ Ովս․ 10:12 համարի նման «ל» մասնիկը «jom» (օր) արտահայտության հետ միասին կիրառվում է որպես հայցական հոլով, սակայն Յոթանասնիցը այն ընկալել է որպես նախդիր, որտեղից էլ ի հայտ է եկել «oί ἐρχόμενοι εἰς ἡμέραν κακὴν» (սլավոներեն՝ «որ գալիս եք դեպի չարիքների օրը») անհասկանալի արտահայտությունը։ 3−րդ համարի երկրորդ հատվածը եբրայերենից «և մոտեցնում եք բռնության հաղթանակը»` «vaththagischun scheveth chamas» տարբերակով է թարգմանվում: Յոթանասնիցում այս խոսքերը «oι εγγιζοντες και εφαπτομενοι σαββατον ψευδων» տարբերակով են փոխանցվում, որտեղից էլ ծագում է սլավոներեն «կեղծավորությամբ եք մոտենում և դիպչում շաբաթներին» թարգմանությունը: Հավանաբար «oι εγγιζοντες και εφαπτομενοι σαββατον ψευδων» արտահայտությունը, որը բնագրի հետ համեմատելիս ավելորդություն է, ի սկզբանե եղել է լուսանցքում արված նշում և տեքստի մեջ է ներմուծվել հետագայում, իսկ «σαββάτον» արտահայտությունն էլ Յոթանասնիցում այն բանի հետևանքով է ի հայտ եկել, քանի որ թարգմանիչները «scheveth» (գահ, հանդիսություն) բառը կիրառել են որպես «schabbath» (շաբաթ): Համաձայն հունարեն և սլավոներեն տեքստերի՝ 3−րդ համարի երկրորդ հատվածում մարգարեն մեղադրում է իսրայելացիներին շաբաթ օրվա և տոնակատարությունների վերաբերյալ օրենքները կեղծավորաբար կատարելու համար (երանելի Թեոդորիտ): Ժամանակակից մեկնիչներից ոմանք (Գոոնակեր) եբրայերեն «scheveth» (ռուսերեն՝ «տոնախմբություն») արտահայտությունը «հանգիստ» իմաստով են հասկանում (օրինակ` «scheveth» բառից), և նմանատիպ ընկալման պարագայում մարգարեի խոսքը հետևյալ տեսքն է ստանում․ «աղետի օրը հեռու եք համարում, իսկ այժմ էլ տրվում եք (մոտենում եք) հանցավոր խաղաղության»: Նմանատիպ ընկալմամբ` 3−րդ համարը սերտորեն կապվում է հաջորդ համարների հետ, որոնցում ավելի մանրամասն նկարագրվում է սամարացի իշխանների «հանցավոր խաղաղությունը»:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դուք, որ գալիս էք դէպի չարիքների օրը, մօտենում էք հասնելու ստութիւնների շաբաթին,
(Արարատ թարգ․) Դուք, որ չար օրը հեռացնում եք և մոտեցնում բռնության աթոռը,
(Գրաբար) Որ գայքդ յօր չարեաց. որ մերձենայքդ հասանել ի շաբաթս ստութեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: