Ամոսի մարգարեության մեկնություն 6։8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Տեր Աստված երդվում է Իր անձով, և այսպես է ասում Տեր Աստվածը՝ Զորությունների Տերը. «Գարշում եմ Հակոբի ամբարտավանությունից և ատում եմ նրա պալատները ու [թշնամուն] պիտի մատնեմ քաղաքն ու այն ամենը, ինչ որ կա նրանում»: (Սինոդական թարգ․)[8]
   
    «Երդվում է Տեր Աստվածը» արտահայտության միջոցով մարգարեն մատնանշում է Իսրայելի պատժի վերաբերյալ աստվածային որոշման անփոփոխելիությունը: «Եվ մատնելու եմ քաղաքը», այսինքն՝ Սամարիան: Հունարեն ու սլավոներեն տեքստերում «ատում եմ նրա պալատները» (veamnothaj) արտահայտության փոխարեն «և ես ատում էի նրա գյուղերը» տարբերակն է։ Յոթանասնիցը, առհասարակ, եբրայերեն «аrmon» (պալատ) արտահայտությունը ենթադրաբար է թարգմանում (Ամոս. 1:4, 3:9, Երեմ. 17:27):

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրը երդուեց իր անձով եւ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Ես գարշելի պիտի դարձնեմ Յակոբի տան ամբողջ հպարտութիւնը, նրա երկիրը պիտի ատեմ եւ պիտի վերացնեմ նրա քաղաքներն իրենց բոլոր բնակիչներով»:
(Արարատ թարգ․)«Տեր Աստված երդվել է իր անձով,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- ես նողկում եմ Հակոբի գոռոզությունից և ատում եմ նրա ամրոցները. և թշնամուն պիտի մատնեմ քաղաքն ու իր լիությունը։
(Գրաբար) Զի երդուա՛ւ Տէր յանձն իւր. և ասէ Տէր Աստուած զօրութեանց՝ թէ գարշեցուցից զամենայն հպարտութիւնս Յակոբայ, և զաշխարհս նորա ատեցից. և բարձից զքաղաքս նորա ամենայն բնակչօք։