Երեմիայի մարգարեության մեկնություն 17։27

Ա. Լոպուխին

«Բայց եթե չլսեք Ինձ ու չսրբացնեք շաբաթ օրը, այլ բեռներ վերցնեք` ներս մտնելով Երուսաղեմի դարպասներից շաբաթ օրը, ապա Ես էլ կրակ կվառեմ նրա դարպասների մեջ, և այն կլափի Երուսաղեմի ամրոցներն ու չի հանգչի»։ (Սինոդակ. թարգմ.)[27]
   
    Հատուկ նշումներ: Եր. 16:1–17:18–րդ  համարները ընդգրկող խոսքը կարելի է համարել երաշտի ընթացքում ասված խոսքի շարունակությունը և եզրափակումը (Եր. 14–15): Մարգարեի խոսքերի հանդեպ ծաղրուծանակը (18:15) ցույց է տալիս, որ քաղդեացիները դեռևս լուրջ վնաս չէին հասցրել հրեական երկրին: Հավանաբար, այս խոսքն ասվել է Հովակիմի թագավորության համեմատաբար խաղաղ տարիներին: Ինչ վերաբերում է  Եր. 17:19–27–րդ հատվածին, ապա սա ինքնուրույն ամբողջություն է: Կարելի է ենթադրել, որ սա այն քարոզներից մեկն է, որոնցով Հովսիա թագավորի օրոք Երեմիան դիմել է ժողովրդին, և որի համար առիթ է եղելՄովսեսի օրենքի գրքի գտնվելը: Դրանից երևում է, որ ներքին բարեպաշտության պահպանման համար այդքան եռանդուն կերպով պայքարող Երեմիա մարգարեն, միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել նաև Մովսիսական օրենքի արտաքին պահանջների կատարումը: Շաբաթ օրվա մասին օրենքի կատարումը փորձաքար էր ժողովրդի համար, և պետք է ցույց տար, թե որքանով է նա Աստծուն հավատարիմ:

---------------------------------------

[27] (Էջմիածին թարգմ.) Իսկ եթէ ինձ չլսէք՝ շաբաթ օրը սուրբ չպահէք, շաբաթ օրը բեռներ բարձէք եւ մտնէք Երուսաղէմի դռներով, ապա կրակ կը վառեմ նրա դռներին, որն ամէն կողմից կը լափի Երուսաղէմն ու չի հանգչի»:
(Արարատ թարգմ.) Բայց եթե ինձ չհնազանդվեք, որ շաբաթ օրը սուրբ պահեք, որ բեռ չվերցնեք ու Երուսաղեմի դարպասներից ներս բերեք շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ նրա դարպասների մեջ կրակ կվառեմ, և այն կլափի Երուսաղեմի ամրոցները և չի հանգչի"»։
 (Գրաբար) Ապա թէ ոչ լուիցէք ինձ սրբել զաւրն շաբաթուց՝ չբառնալ բեռինս եւ մտանել ընդ դրունս Երուսաղէմի յաւուր շաբաթուց. վառեցից հուր ի դրունս նորա, եւ կերիցէ շուրջ զԵրուսաղէմաւ, եւ մի շիջցի։