Ամոսի մարգարեության մեկնություն 8։9

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Այդ օրը, - ասում է Տեր Աստված, - այնպես պիտի լինի, որ արևը մայր կմտնի միջօրեին, և լույս օրով երկրի վրա խավար կիջեցնեմ»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[9]
   
   Երկրաշարժին կմիանան նաև բնական այլ աղետներ: «Արևը միջօրեին մայր կմտնի». արտահայտությունը կարիք չկա հասկանալ խիստ բառացի կերպով (Յունգերով)։ Մարգարեն ցանկանում է ասել, որ կեսօրին արևի լույսը լինելու է այնպիսին, ինչպես լինում է մայրամուտի ժամանակ: Պարզ չէ՝ մարգարեն արդյոք այստեղ խոսում է արևի խավարման մասին, թե նրա խոսքերն անհրաժեշտ է հասկանալ փոխաբերական իմաստով: Արևի խավարման պատկեր մարգարեն կարող էր դիտել մ.թ.ա. 784 թվականի փետրվարի 9−ին կամ էլ 763 թվականի հունիսի 15−ին։ Այդ ժամանակ, ըստ աստղագետների հաշվարկների, տեղի են ունեցել արևի խավարումներ, որոնք տեսանելի են եղել Պաղեստինից:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Այդ օրը, - ասում է Տէր Աստուածը, - այնպէս պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի միջօրէին, եւ երկրում լոյսը պիտի խաւարի ցերեկով,
(Արարատ թարգ․) «Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը մայր եմ մտցնելու կեսօրին և լույս օրով խավարեցնելու եմ երկիրը։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ ասէ Տէր Տէր՝ մտցէ՛ արեգակն ի միջօրէի, և խաւարեսցի յերկրի լոյս ի տուէ։