Ամոսի մարգարեության մեկնություն 9։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Թեկուզ նրանք դժոխքում էլ թաքնվեն, Իմ ձեռքն այնտեղից էլ դուրս կբերի նրանց, եթե երկինք բարձրանան, Ես այնտեղից էլ կիջեցնեմ նրանց»:(Սինոդական թարգ․)[2]
   
   Մարգարեն չափազանցություն է կիրառում, որի միջոցով այն միտքն է արտահայտում, որ ոչ մի տեղ հնարավոր չի լինի փրկվել Տիրոջ վրեժխնդիր ձեռքից:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Թէկուզ նրանք դժոխքում էլ թաքնուեն, իմ ձեռքը այնտեղից էլ դուրս կը բերի նրանց.եթէ երկինք բարձրանան, ես այնտեղից էլ կ՚իջեցնեմ նրանց, իսկ եթէ թաքնուեն Կարմէլի բարձունքներում, այնտեղ էլ կը փնտռեմ եւ կը բռնեմ նրանց:
(Արարատ թարգ․) Եթե նրանք փորեն ու մեռելների աշխարհն անցնեն, իմ ձեռքն այնտեղից պիտի վերցնի նրանց. եթե երկինք իսկ բարձրանան, այնտեղից պիտի իջեցնեմ նրանց։
(Գրաբար) Զի եթէ ծածկեսցին ի դժոխս, անտի՛ ձեռն իմ կորզեսցէ զնոսա. և եթէ ելանիցեն յերկինս, և անտի՛ իջուցից զնոսա. և եթէ թաքիցեն ի բարձունս Կարմելայ, և անտի՛ յուզեցից և առից զնոսա։