Ա. Պ. Լոպուխին (†1904)
Այսպես է ասում Տերը. «Եդոմի երեք հանցանքների ու նաև չորրորդի համար չեմ խնայի նրան, որովհետև նա սրով հալածում էր իր եղբորը, անտեսում էր ազգակցական գութը, անդադար մոլեգնում էր իր զայրույթի մեջ ու միշտ պահում իր ցասումը»: (Սինոդական թարգ․)[11]
Հակոբի եղբայր Եսավից սերելու շնորհիվ հրեաների հետ ազգակցական կապ ունեցող եդոմայեցիները մշտապես եղել են հրեաների անհաշտ թշնամիներն ու ցանկացած պատեհ առիթով նրանց դեմ սուր են մերկացրել (Եզեկ. 25։12, 35։5, Աբդ. 1։7−12): Հրեաների նկատմամբ ունեցած այս դարավոր թշնամանքի պատճառով էլ մարգարեն սպառնում է եդոմայեցիներին, սակայն դժվար է ասել, թե նա պատմական կոնկրետ ինչ իրադարձություններ նկատի ունի: Անկասկած, ոչ միայն բաբելոնյան գերությունից հետո, այլ նաև հնագույն ժամանակներում է Հուդայի թագավորության նկատմամբ իր թշնամանքը ցույց տալու համար Եդոմը շատ առիթներ ունեցել (Դ Թագ. 8։20, 14։7 և այլն): 11−րդ համարի երկրորդ հատվածը սլավոներեն տեքստում հետևյալ կերպ է փոխանցվում. «Երկրի վրա պղծեցին մորը, և որպես վկայություն՝ բարձրացրեց նա իր զայրույթը և ուղղեց իր հարձակումը հաղթանակի համար»:
Եբրայերեն՝ «schicheth rachamim»` «խոցեց ներքին օրգանները», կամ էլ փոխաբերական իմաստով՝ «խեղդեց գթասրտությունը» արտահայտությունը Յոթանասնիցը բառացի կերպով է հասկացել ու թարգմանել է որպես «ελυμηνατο μητραν» (Յունգերով)՝պղծեց արգանդը / растлил чрево/, ինչն էլ հետագայում ուղղվել և դարձվել է «ελυμηνατο μητερα» (սլավոներեն՝ պղծեց մորը / растлиша матерь/), ինչպես նաև բացատրվել է «επιγης» (երկրի վրա) բառի հավելումով:
«Անդադար մոլեգնում էր արել իր զայրույթի մեջ» հատվածը եբրայերենից «նրան մշապես տանջում էր իր բարկությունը» տարբերակով է թարգմանվում։ Եբրայերեն «taraph» բառը Յոթանասն իցը հասկացել է «փախցնել» իմաստով, «laed»` «մշտապես» բառը կիրառել է իբրև «leed» ու թարգմանել է «εις μαρτυριον»՝ «վկայության համար»։ «аро»` «նրա բարկությունը» թարգմանել է իբրև φρικην αυτου` «նրա ցասումը»:
«Միշտ պահում էր իր ցասումը» ը Յոթանասնիցում «και το ὁρμημα αυτου εφυλαξεν εις νικος,» (սլավոներենում՝ «իր ձգտումը», եբրայերեն՝ «ebratho»՝ «նրա զայրույթը») է: «Ուղղված էր (եբրայերեն՝ «schemarah») դեպի հաղթանակ» («nezach»` արամերեն «nazach» բառից է, որն էլ նշանակում է «հաղթել»):
Եկեղեցական վարդապետներ սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին ու երանելի Թեոդորոս Կյուրացին հունարեն տեքստի բառերն այն իմաստով են մեկնում, որ Եսավի հետնորդ եդոմայեցիները, Հակոբի հետնորդների հետ թշնամանալով, տանջում էին Հակոբի ու Եսավի մորը` Ռեբեկային:
--------------------------------
[11](էջմիածն թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Եդոմի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նա սրով հալածեց իր եղբօրը, անգութ գտնուեց եղբօր նկատմամբ երկրում, բորբոքեց իր բարկութիւնը եւ նրա հանդէպ պահեց իր թշնամանքի յանդգնութիւնը, ես պիտի պատժեմ նրան:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. «Եդովմի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը և շարունակեց անողոք լինել և իր բարկությունը միշտ բորբոքեց և իր ցասումը հավիտյան պահեց։
(Գրաբար)Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Եդոմայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նոցանէ. փոխանակ զի հալածեա՛ց սրով զեղբայր իւր, և ապականեաց զեղբայր յերկրի. և յափշտակեաց ի վկայութիւն զսոսկո՛ւմն իւր. և զյանդգնութիւն իւր պահեաց ի հակառակութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: