Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ հուր պիտի գցեմ Թեմանի վրա, ու այն պիտի այրի Բոսորի ապարանքները»: (Սինոդական թարգ․)[12]
Թեմանը (Հարավի երկիր) Եդոմի շրջաններից մեկն է, որն ընկած է Դեդանի հակառակ ուղղությամբ (տե՛ս Եզեկիել. 25:13):
Երանելի Հերոնիմոսի վկայությամբ ՝ Թեմանը է կոչվել նաև Թեմանի ամրոցը, որը գտնվում էր Պետրա քաղաքից հինգ մղոն հեռավորության վրա ու ծառայել է որպես հռոմեական կայազորի բանակատեղի (Օնոմաստիկոն):
Բոսորը Աստվածաշնչում բազմիցս հիշատակվող եդոմական քաղաք է (Ա Մնաց. 1։44, Ելք․ 34։6, Երեմ. 49։13, 22), որը, ինչպես ենթադրում են, գտնվել է ներկայիս Էլ−Բուսեիրե գյուղի տարածքում` Մեռյալ ծովից հարավ−արևելք: Աղետալի վիճակում, որի մասին հայտարարում է մարգարեն, եդոմայեցիները բազմիցս հայտնվել են ասորեստանյան, բաբելոնյան և այլ ժողովուրդների արշավանքների ժամանակ (Ես. 11։14, 21, 11−17, Երեմ. 49։7−22):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կրակ պիտի գցեմ Թեմանը եւ կրակը պիտի լափի նրա պարիսպների հիմքերը»:
(Արարատ թարգ․) Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի վրա՝ լափելու Բոսրայի պալատները»։ Ամմոն
(Գրաբար) Եւ առաքեցից հո՛ւր ի Թեման, և կերիցէ հուր զհիմունս պարսպաց նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: