Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 6։20

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. - Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է:
   
20-26․ Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. - Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է: Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան: - Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն: Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ: Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք: Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք: Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք: Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 6:17

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3