Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:2
Թեոֆիլակտ Բուլղարացի
7-8. Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից: Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին:
Փոխաբերական իմաստով դա կարելի է հասկանալ այսպես. հավատացյալի հոգու մեջ լավ սերմեր գցելով՝ ուսմունքը բովանդակող խոսքը իրեն ընդունող հոգու համար ամուսնու նշանակություն է ունենում: Այն (այսինքն՝ ուսմունքը բովանդակող խոսքը) թողնում է իր հորը, այսինքն՝ վեհ մտքին, և մորը, այսինքն՝ զարդարված խոսքին, և կառչում է իր կնոջը, այսինքն՝ հոգու շահին, հարմարվում է նրան և հաճախ նախընտրում է ցածր մտքերն ու պարզ խոսքը: Եվ այդ ժամանակ նրանք երկուսն էլ մեկ մարմին են դառնում, այսինքն՝ հոգին հավատում է, որ «(Աստծո) Բանը մարմին դարձավ» (Հովհ. 1։14), և արդեն ոչ մի մարդկային միտք չի կարող հոգին առանձնացնել այդպիսի հավատից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: