Մաղաքիա արք. Օրմանյան
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:1
Տերտուղիանոս
3-4․ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
Հովհաննեսը հավաքեց ժողովրդին և առատորեն ջերմացրեց նրանց իր բարությամբ: Նա, ով հաճախ էր զգացել ապերախտությունը, միշտ ապաշխարության կոչ էր անում: Ապաշխարության քարոզով՝ նա իր մեջ հավաքեց բոլոր մարգարեների ձայները: Աբրահամի սերնդին տրված խոստումը ժառանգելու համար ընտրվածներին կանչելով՝ նա նրանց խոստացավ ողորմություն, որը ժամանակների վախճանին կշողշողա ողջ աշխարհով: Բայց, նախևառաջ, նա նրանց հորդորեց ապաշխարության պարտավորություն վերցնել: Նա մատնանշեց ապաշխարելու և մտքերը մաքրելու անհրաժեշտությունը, որպեսզի ոչ մի նախկին զանցանք չաղտոտի մարդկանց, և ոչ մի տգիտություն չպղծի նրանց սրտերը: Այսպիսի մարդկանց մարմիններում, ապաշխարությունը` ավլելով֊սրբելով, քերելով և դուրս նետելով, մաքուր բնակարան է պատրաստում իջնող Սուրբ Հոգու համար, որի միջոցով էլ երկնային օրհնությունները հեղվում են մեզ վրա:
Հովհաննեսը ապաշխարության մկրտությունը կատարում էր հետագայում Քրիստոսով ներման և սրբագործման արժանանալու համար, ինչպես գրված է. «Նա քարոզում էր ապաշխարության մկրտություն մեղքերի թողության համար...» (Գործք 19:4): Եթե նախ տեղի է ունենում ապաշխարությունը և սրան հետևում է թողությունը, հենց սա էլ նշանակում է «ճանապարհ պատրաստել» (տե՛ս Ղուկ. 1:76): Ով նախապատրաստում է, ավարտին չի հասցնում, այլ հոգ է տանում այն մասին, որպեսզի ուրիշներն ավարտեն:
Ա. Լոպուխին
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: (Սինոդական թարգ․)[3]
Անապատում կանչող ձայնի մասին Եսայու մարգարեությունը (Ես․ 40:3֊ի մեկնությունը) բերված է այստեղ որպես բացատրություն֊պարզաբանում` նախորդ համարում մեջբերված Մաղաքիայի մարգարեության, և միաժամանակ նաև որպես հիմք դրա համար: Տեր Աստծո ավետաբերը, որի մասին խոսում է Մաղաքիան, հենց նա է, ում մասին Եսայի մարգարեն կանխատեսել էր նույնիսկ ավելի վաղ։ Այսպիսին է Եսայու մարգարեությունը մեջբերելու իմաստը: Այստեղից յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ ավետարանիչը նույնացնում է Եհովային, որը Հին Կտակարանում մարգարեների միջոցով կանխատեսում էր իր գալստյան մասին, Տեր Հիսուս Քրիստոսի անձի հետ: Եսայու հատվածը Մարկոսը մեջբերում է Յոթանասնից բնագրից (տե՛ս Մատթ. 3:5):
«Անապատում»: Մարկոսը չի սահմանում, թե նա ինչպիսի անապատ նկատի ունի (Մատթեոսն այն ուղղակի անվանում է «հրեական»): Դա կարելի է բացատրել այն փաստով, որ Մարկոսը, որպես Երուսաղեմի բնակիչ, ավելորդ է համարում սահմանել այն, թե ինքն ինչ է հասկանում անապատի ներքո. երուսաղեմցիները սովորաբար «անապատ»–ի ներքո հասկանում էին Հրեաստանի անապատը, այսինքն՝ Հուդայի և Հորդանանի լեռների միջև ու Մեռյալ ծովից հյուսիս–արևմուտք ընկած երկիրը (Դատ. 1:16, Սաղմ. 62:1):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
(Արարատ թարգ․) «Անապատում կանչողի ձայնն է."Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք"»։
(Գրաբար) արբապատի, ատրա՛ստ արարէք զճանապարհ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: