Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար.
«Շաբաթը ստեղծվել է մարդու համար», քանի որ հանգիստը սկսվում է վեց [աշխատանքային] օրերից հետո։ Մարդու համար ստեղծվելու պատճառով է այս օրը ստացել իր (շաբաթ) անունը (այսինքն՝ մարդը ստեղծվել է վեցերորդ օրը, որից հետո էլ սահմանվել է շաբաթը): Այսպիսով՝ շաբաթ օրը հաստատվել է ոչ թե Աստծու, այլ մարդու համար։ Քանի որ շաբաթ օրը տրվել է մարդու կողմից, ապա մարդն էլ դրա տերն է (Մարկ․ 2:28):
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:23
Թեոֆիլակտ Բուլղարացի
27-28. Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար.
Բարձրագույն իմաստով սա այսպես հասկացի՛ր. Քրիստոսի աշակերտները գնում են դեպի շաբաթ օրը, այսինքն՝ հոգու խաղաղությունը («շաբաթ» նշանակում է «հանգիստ»)։ Հետևաբար, երբ նրանք ազատվում են կրքերից և դևերի հարձակումից, ապա այդ ժամանակ ճանապարհ են ընկնում, այսինքն՝ նրանք ուրիշների համար դառնում են առաքինության տանող ուղենիշներ, քանզի քանդում և արմատախիլ են անում բոլոր երկրային և ցածր երազային բաները: Քանզի նախ իրեն կրքերից չազատող և խաղաղ կյանքին չտրամադրող անձը չի կարող ուղղորդել ուրիշներին և նրանց համար դեպի բարիքը տանող առաջնորդ լինել:
Ա. Լոպուխին
Եվ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թէ մարդը՝ շաբաթ օրվա համար. (Սինոդական թարգմ․)[27]
Բացի այդ, միայն Մարկոս ավետարանիչն է մեջբերում (համար 27) Քրիստոսի խոսքն այն մասին, որ «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար»։ Սա նշանակում է, որ շաբաթ օրը, որպես արարչությանը հարմարեցված ինստիտուտ՝ ստեղծված ամեն ինչի հետ միասին, մարդու հանդեպ դրված է ծառայական հարաբերության մեջ և սահմանված է նրան օգուտ բերելու համար: Այսպիսով՝ մարդը շաբաթ օրը տնօրինելու ազատ իրավունք ունի: Սա ինքնանպատակ չէ, իրեն ենթակա անձի վրա լուծ դնողն արդյոք տիրակալը չէ: Նման արտահայտություններ հանդիպում են նաև րաբբիների մոտ: Այսպիսով՝ Ելք 31:14 համարում եղած Շաբաթ օրվա մասին «Քեզ համար սուրբ է» խոսքը րաբբի Հովնաթանը մեկնաբանում է որպես նշան, որ շաբաթ օրը պետք է ենթարկվի հրեաներին, և ոչ թե հրեաները՝ դրան: Րաբբի Հուդան ասում է․ «Օրենքները, համաձայն Սուրբ Գրքի, տրվել են այնպես, որ մարդը դրանց միջով կարողանա ապրել (Ղևտ. 18:5) և ոչ թե կործանվել»:
--------------------------------
[27] (Էջմիածին թարգմ․) Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար.
(Արարատ թարգմ․) Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Շաբաթ՝ վասն մարդո՛յ եղեւ, եւ ո՛չ եթէ մարդ վասն շաբաթու,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: