Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:31
Օգոստինոս Երանելի
Որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
Մի՞թե Նա մեզ այն չի ուսուցանում, որ մենք հոգևոր ազգակցությունը գերադասենք մարմնական ազգակցությունից (Հռոմե. 8։1–5, Գաղ. 4։29): Մի՞թե մարդիկ երջանիկ են նրանով, որ մարմնական ազգակացություն ունեն արդարների կամ սրբերի հետ: Ընդհակառակը, արդյո՞ք նրանց երջանկությունը այն չէ, որ նրանք հետևում են սրբերի ուսուցմանը և ընդօրինակում նրանց բարքերը: Մարիամի երանությունն այն է, որ նա ընդունեց Քրիստոսի հավատը, այլ ոչ թե այն, որ նրա մեջ մարմնով ծնվեց Հիսուս: Ինչ–որ մեկի կողմից ասված՝ «Օրհնյալ է այն արգանդը, որ ծնեց Քեզ» միտքը լսելով՝ Քրիստոս պատասխանեց. «Մանավանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խոսքը, և կպահեն» (Ղուկ. 11։27-28)։ Օրինակ՝ Նրան մարմնով հարազատ, սակայն հավատալ հրաժարվող եղբայրները (Հովհ. 7։3–5) ի՞նչ օգուտ ունեն այս ազգակցական կապից: Նույնն է նաև Մարիամի մայրության պարագան, քանզի դա նրան ոչինչ չէր տա, եթե Նա Քրիստոսին ավելի մեծ երանությամբ կրեր ոչ թե իր սրտում, այլ արգանդում (Մատթ. 3։8–10, Ղուկ. 11։27- 28, Հռոմե. 9։1–8):
Նա նկատի ուներ հետևյալը. «Իմ մայրը, որին դուք երանելի եք անվանում, երանելի է այն պատճառով, որ պահում է Աստծո Խոսքը, այլ ոչ թե այն պատճառով, որ «Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ»» (Հովհ. 1։14)։ Նա պահպանում է անձամբ Աստծո Խոսքը, Ում միջոցով ինքը գոյության եկավ, և Ով մարմնավորվեց նրա մեջ:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:34
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: