Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։8

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

Նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ:
   
    Նրան իսկապես շատերն էին հետևում, և Նա բուժում էր նրանց: Օգուտներ ստացան նույնիսկ տյուրոսացիներն ու սիդոնացիները, չնայած այն հանգամանքին, որ այլազգիներ էին: Այդ ընթացքում նրա ազգակիցները հետապնդում էին Նրան: Այսպիսով, ազգակցական կապից որևէ օգուտ չկա, եթե առկա չէ բարեվարքությունը: Այսպիսով՝ հեռվից անծանոթ մարդիկ գալիս էին Քրիստոսի մոտ, իսկ հրեաները հալածում էին նրան՝ իրենց մոտ եկածին:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ: (Սինոդական թարգմ)  [8]
   

    Մարկոսը թվարկում է յոթ տարածքներ կամ վայրեր, որտեղից մարդիկ եկել են Քրիստոսի մոտ: Այս թիվն այստեղ ակնհայտորեն խորհրդանշական է: Այն մատնանշում է Պաղեստինյան երկրի կամ շրջանների ամբողջությունը: Նույնիսկ հեռավոր Եդոմն ու Փյունիկիան են իրենց ներկայացուցիչներին ուղարկել Քրիստոսի մոտ: Սակայն եթե Գալիլեացիների և Հուդայի բնակիչների մասին ասվում է, որ նրանք հետևել են Քրիստոսին (համար 7), ապա երուսաղեմցիների և հաջորդիվ հիշվող Պաղեստինի բնակիչների մասին ավետարանիչը միայն ասում է, որ նրանք եկել են և, թերևս, միայն դիտել են, թե ինչ է ասում  Քրիստոս:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:7
--------------------------------
[8] (Էջմիածին թարգ․) Բազում ժողովուրդ Երուսաղեմից, Եդովմից, Հորդանանից դուրս գտնվող շրջանից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին, երբ լսում էին, թե ինչե՛ր է անում, նրա մոտ էին գալիս։
(Արարատ թարգ․) Բազում ժողովուրդ Երուսաղեմից, Եդովմից, Հորդանանից դուրս գտնվող շրջանից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին, երբ լսում էին, թե ինչե՛ր է անում, նրա մոտ էին գալիս։
(Գրաբար) յԵրուսաղէմէ եւ յայնկոյս Յորդանանու, եւ որք ի Տիւրոսէ եւ ի Սիդովնէ. բազում ժողովուրդ իբրեւ լսէի՛ն որչափ ինչ առնէր, գային առ նա: