Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։28

Մաղաքիա արք. Օրմանյան

եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 4:26
 

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 

 

    Քանի դեռ քնած ես, ո՛վ մարդ, դու չգիտես, որ երկիրն ինքն իրեն է պտուղ տալիս:

 

Տերտուղիանոս

եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 

 

    Ուշադրություն դարձրե՛ք, թե ինչպես է Աստծո կողմից ստեղծված աշխարհում պտուղն աստիճանաբար հասունանում: Սկզբից հացահատիկն է լինում, հետո հացահատիկից դուրս է գալիս ծիլը, իսկ ծիլից ծնունդ է առնում ընձյուղը: Այնուհետև ընձյուղը ծածկվում է ճյուղերով և սաղարթով՝ դառնալով այն, ինչը, ըստ էության, կոչվում է ծառ: Այնուհետև դրա վրա ուռչում է բողբոջը, բողբոջից բացվում է ծաղիկը, իսկ ծաղիկից առաջանում է պտուղը: Պտուղը, որը դեռևս անպատրաստ և անձև է, աստիճանաբար, բայց հաստատուն կերպով հետևելով իր զարգացման ընթացքին, հասնում է համի քնքշությանը:  Այդպիսինն է նաև առաքինությունը (ի վերջո, արարչագործության պես Աստված էլ նույն առաքինությունն ունի)․ մինչ այն իր սաղմնային շրջանում էր, իր բնույթով՝ վախենում էր Աստծուց: Այնուհետև Օրենքի և մարգարեների միջոցով մտնում է մանկության շրջան, իսկ դրանից հետո Ավետարանի միջոցով անցնում՝ երիտասարդության: Այժմ էլ Մխիթարիչի միջոցով հասնում է հասունության (տե՛ս Սաղմոս 91։13):

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 

 

    Սերմը կարծես առանց Նրա գիտության է աճում, քանի որ մենք ազատ ենք, և մեր կամքից է կախված՝ այս սերմը կաճի, թե ոչ: Մենք ոչ թե ակամա, այլ կամավոր, այսինքն՝ ինքներս մեզանից ենք պտուղ տալիս: Սկզբում, երբ դեռ Քրիստոսի հասակին չհասած՝ մանկական տարիքում ենք լինում,  նախ «կանաչ»−ն ենք աճեցնում, այսինքն՝ բարու սկիզբն ենք ցույց տալիս, ապա, երբ արդեն գայթակղություններին դիմակայելու վիճակում ենք լինում, սկսում ենք «հասկ»−ն աճեցնել, քանի որ հասկն արդեն հանգույցներով է կապված, ուղիղ է կանգնած և ավելի մեծ զարգացման է հասել: Այնուհետև հասկի մեջ ձևավորվում է «ամբողջական ցորենի հատիկը»: Սա լինում է այն դեպքում, երբ ինչ−որ մեկը կատարյալ պտուղ է տալիս: