Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը՝ թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը, եւ խեղդուեցին ծովում:
Եթե սատանան մարդասպան է, ապա, ակնհայտորեն, այդպիսին են նաև նրա ծառա դևերը: Սրանով Քրիստոսը քեզ այն է սովորեցնում, որ, երբ նա դևերին թույլ տվեց խոզերի հոտի մեջ մտնել, նրանք այդ ամբողջ հոտը ծովում խեղդեցին, որպեսզի դու իմանաս, որ նույն կերպ կվարվեն նաև մարդկանց հետ և կխեղդեն նրանց, եթե Աստված նրանց թույլ տա: Սակայն այստեղ Նա զսպեց ու խոչընդոտեց նրանց, և ոչ մի նման բան անել թույլ չտվեց: Նրանք դա ցույց տվեցին խոզերի օրինակով՝ նրանց վրա այդպիսի իշխանություն ստանալով: Ի վերջո, եթե նրանք խոզերին չխնայեցին, ապա, վստահաբար, մեզանից էլ չեն հրաժարվի:
Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը՝ թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը, եւ խեղդուեցին ծովում:
Ես ևս հարցրի այս մասին. «Արդյո՞ք դրախտում բոլոր արդարների համար բավարար տեղ կա, որպեսզի նրանք բնակվեն այնտեղ: Ես հարցրի այն մասին, ինչի մասին Սուրբ գրքում չի խոսվում, սակայն իմ դատողությունները բխում են Սուրբ Գրքից: Ահա՛, նայի՛ր մարդուն. նրա մեջ ապրում է բոլոր տեսակի դևերից կազմված լեգեոն (Ղուկ. 8։30): Դրանից ակնհայտ չէ՞ արդյոք, որ այդ բանակը ավելի թեթև ու նուրբ էր, քան նրա հոգին: Հետևաբար, ամբողջ բանակը բնակվում է մեկ մարմնում: Հարության օրը արդարների մարմինները հարյուրավոր անգամ ավելի մաքուր և թեթև են լինելու (Ա Կորնթ. 15։42): Եթե ցանկանան, ապա կձգվեն և կավելանան, եթե ցանկանան, ապա կկրճատվեն և կփոքրանան, եթե սեղմվեն, ապա բոլորը մեկ վայրում կբնակվեն, եթե ձգվեն, ապա ամբողջ տեղը կգրավեն: Հիմա լսի՛ր և իմացի՛ր, թե ինչպես կարող են մեկ տան մեջ հազարավոր արդարներ ապրել, և մեկ մարմնում տասնյակ հազարավոր բույրեր լինել... Թեև նրանք փոքր տեղում են ապրում, սակայն այնտեղ լինելն արդեն բավարար է նրանց համար: Այդպիսին է նաև Դրախտը. թեև ամբողջությամբ լի է հոգևոր էակներով, սակայն նրա վայելքները առատ են բոլորի համար:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը, թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը. եւ խեղդուեցին ծովում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
Տերտուղիանոս
Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը՝ թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը, եւ խեղդուեցին ծովում:
Սատանայի լեգեոնը խոզերի հոտի վրա իշխանություն չէր էլ ունենա, եթե այն Աստծուց չստանար, սակայն ինչ վերաբերում է Աստծո գառներին, ապա սատանան հեռու է նրանց վրա այդպիսի իշխանություն ունենալուց: Կարող ենք ասել, որ խոզերի բոլոր մազերը հաշվված են Աստծո կողմից․ էլ առավել հաշվված է սրբերի յուրաքանչյուր մազը (Մատթ. 10։30, Ղուկ.12։7): Թվում է, թե սատանան իր սեփական իշխանությունն ունի Աստծուն չծառայողների վրա: Ազգերը հաշվված են Աստծո կողմից, ինչպես դույլի մեջ եղած ջրի կաթիլները, ինչպես դաշտում եղած փոշու հատիկները (Ես. 40։15), ինչպես բերանի թուքը, և սատանայի առաջ այնպես են կանգնած, որ թվում է՝ ոչ ոք նրանց չի տիրապետում: Սակայն, ըստ իր կամքի սատանան Աստծո մարդկանց վրա ոչ մի իշխանություն չունի: Սուրբ Գիրքը ցույց է տալիս, թե նա որ դեպքերում է մոտենում մարդուն: Երբ առիթ է լինում, նրան ստուգելու համար փորձելու իրավունք է տրվում, կամ էլ նա ինքն է ստեղծում այն, ինչպես դա եղավ նախահայրերի պարագայում (Հոբ 1։12): Մեղավորը ճիշտ այնպես է դատապարտվելու համար տրվում նրան, ինչպես [հանցագործն է] պատժի կատարման համար [տրվում] դահիճին, ինչպես դա եղավ Սավուղի հետ (Ա Թագ. 16։13−23):
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը՝ թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը, եւ խեղդուեցին ծովում:
Նրանց խոզերի մեջ մտնել է թույլ տալիս, որպեսզի մենք իմանանք, որ նրանք ինչպես խոզերին չեն խնայում, այնպես էլ չէին խնայի այդ մարդուն, եթե Աստծո զորությունը չպահպաներ նրան: Քանի որ դևերը, մեզ հետ թշնամություն անելով, անմիջապես կկործանեն մեզ, եթե Աստված չպահպանի մեզ: Ուրեմն իմացի՛ր, որ դևերը զորություն չունեն նույնիսկ խոզերի վրա և առավել ևս զորություն չունեն մարդկանց վրա, եթե, իհարկե, Աստված նրանց թույլ չտա: Բայց նաև իմացի՛ր, որ խոզերի նման ապրող և զգայական հաճույքների ցեխի մեջ թաղված մարդկանց մեջ էլ են դևեր մտնում, որոնք կործանման զառիթափից նրանց նետում են այս կյանքի ծովը, և նրանք խեղդվում են:
Ա. Լոպուխին
Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը՝ թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը, եւ խեղդուեցին ծովում: (Սինոդական թարգմ․)[13]
Միայն Մարկոսն է ճշգրիտ ներկայացնում խոզերի քանակը: Տերը, որպես ամենակարող, անմիջապես ու առանց երկմտելու, բարեհաճություն է դրսևորում դևերի խնդրանքը կատարելու հարցում, որոնք իրենց վիճակից որևէ ելք գտնել փորձելու համար է, որ ցույց տվեցին իրենց անզորությունը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգմ․) Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը, թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը. եւ խեղդուեցին ծովում:
(Արարատ թարգմ․) Հիսուսն անմիջապես հրամայեց նրանց, և պիղծ ոգիները դուրս եկան, խոզերի մեջ մտան։ Երամակն էլ այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց։ Եվ խոզերը, որ երկու հազարի չափ էին, լճում խեղդվեցին։
(Գրաբար) Եւ հրամայեաց նոցա: Եւ իբրեւ ելին ա՛յսքն պիղծ՝ մտի՛ն ի խոզսն, եւ դիմեա՛ց երամակն ի դարէ անտի ի ծովն. էին իբրեւ երկու հազարք, եւ հեղձնուին ի ծովուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: