Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։14

Մաղաքիա արք. Օրմանյան

Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին. եւ մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
   

Ա. Լոպուխին

 Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին,  եւ մարդիկ դուրս ելան՝ տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել: (Սինոդական թարգմ․)[14]
   

 Ինչ վերաբերում է դևերի ճակատագրին, ապա այս հարցը, ըստ երևույթին, Մարկոսին չի զբաղեցնում: Նա կանգ է առնում միայն այն տպավորության վրա, որը հրաշքը թողեց այդ երկրի բնակիչների վրա:
--------------------------------
[14] (Էջմիածին թարգմ․) Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին. եւ մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել:
(Արարատ թարգմ․) Խոզարածները փախան և այդ մասին քաղաքում ու գյուղերում պատմեցին։ Մարդիկ դուրս եկան տեսնելու, թե ի՛նչ էր պատահել։
(Գրաբար) Եւ խոզարածքն փախեա՛ն, եւ պատմեցին ի քաղաքին եւ յագարակս՝ եւ ելին տեսանե՛լ զինչ իցէ որ գործեցաւն: